«Բոլորը մտել են մի անիմաստ քաղաքական շուրջպարի մեջ»․ Գարիկ Քեռյան
![]() 201 Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ., 21:36 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «2026 թ. հունիսին ՀՀ հերթական խորհրդարանական ընտրություններն են: Այսինքն՝ մեր հասարակությունն արդեն գտնվում է նախընտրական տարվա մեջ: Ինչ է ենթադրում նախընտրական տարվա տրամաբանությունը: Դա հստակ ամփոփվում է մեկ գործողության մեջ, դա հաշվետվության ներկայացումն է: Բոլոր նորմալ երկրներում ընտրությունից ընտրություն քաղաքական ուժերը, որոնք մեկ ժամկետ եղել են իշխանության ղեկին կամ ներկայացված են եղել օրենսդիր մարմնում, պետք է հանրությանը հաշվետվություն տան իրենց գործունեության մասին, համարձակություն ունենան ներկայացնել նվաճած արդյունքները և ձախողումներն ու անհաջողությունները, արված և չարված գործերը, նախընտրական ծրագրերի՝ պլատֆորմների իրականացման ավարտական փաստերը: Նորմալ ժողովրդավարական քաղաքական մշակույթը, նորմերն ու կանոնները հրամայաբար սա են պահանջում: Ինչպես պետք կողմնորոշվի բազմաչարչար հայաստանցի ընտրողը 2026թ. հունիսին: Հանուն ինչի և ինչ հիմնավորմամբ է նա կատարելու իր ընտրությունը: Ի դեպ, անկախ պետականության երեք ու կես տասնամյակների ընթացքում ոչ մի քաղաքական իշխանություն այդպես էլ լիարժեք հաշվետվություն չտվեց իր գործունեության համար: Պատասխանստվությունը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ շարունակում է մնալ օդում կախված: Ի՞նչ կապ ունեն ներկա քաղաքական գործընթացները հաշվետվության և պատասխանատվության հետ: Հարցի պատասխանը միանշանակ է: Ոչ մի կապ: Եվ ցավալին այն է, որ իշխանություն, ընդդիմություն արտախորհրդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, բոլորը մտել են մի անիմաստ քաղաքական շուրջպարի մեջ, համատարած քաղաքական մի հրմշտոցի մեջ, որի իմաստը միայն սատանան գիտի: Իհարկե սատանայից բացի, որոշ քաղաքական ճարպիկներ էլ գիտեն, նրանց նպատակները պետք է կռահել և համապատասխան գործելաոճ ընտրել»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
