«Կուզեմ թվարկել, թե ինչ գործողություններ էին պլանավորում կատարել հանցավոր խմբի անդամները». Արթուր Պողոսյան
![]() 160 Այսօր, 00:24 «Բոլորը քննարկում են այդ ահաբեկչության թեման, Աջապահյանը, մյուսները, առանձին դրվագներո՞վ են գործել, թե՞ մի ընդհանուր շղթայի մաս են»,- «Հարցազրույց»-ի եթերում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը: «ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ նախաձեռնած հանցավոր խմբի անդամները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները գտնվել են ՀՀ ազգային անվտանգության վերահսկողության ներքո։ Հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոսային իրավիճակ: Մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում, գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Հրապարակման մեջ նաև կար տարեթիվ՝ 2024 թվական: Մենք ունենք փաստական տվյալներ, որ 2024 թվականի նոյեմբեր ամսից պլանավորել էին որոշակի գործողություններ, սակայն կախված հանցավոր խմբի համախմբվածության, պատրաստվածության, այլ գործիքներ, միջոցներ ձեռք բերելու հանգամանքից, գործողությունների կատարման ժամանակագրությունն անընդհատ փոփոխության է ենթարկվել: Ես կուզեմ թվարկել, թե ինչ գործողություններ էին պլանավորում կատարել հանցավոր խմբի անդամները: Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեին ավտովթարներ՝ այդ կերպ ճանապարհները փակեն, խցանումներ առաջացնեին և այլն: Այսինքն իրենց հասանելի էր ոչ թե ուղղակի խոսքերով, այլ նաև ձեռք էին բերել համապատասխան տեղեկատվություն: Պետք է կատարեին հոսանքազրկումներ, որը պիտի բերեր բանկերի և մեծ խանութների աշխատանքի խափանման, պետք է պայթեցնեին սալյուտներ սյուներին, դարպասների պատերին, կիրառեին ծխարձակման միջոցներ, ներկով լցված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի նետեին ընթացքի մեջ ավտոբուսների դիմապակիներին, որպեսզի նրանց ընթացքը կանգնեցնեին, խցանումներ առաջացնեին, վնասեին տրոլեբուսների գծերը, խափանեին ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները, որպեսզի ոստիկանության զորքերը ժամանակին և իրավապահ մարմինը դուրս չգային և չկանխեին այս ամենը: Հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել՝ երկրում ստեղծել քաոսային վիճակ՝ իշխանությունը յուրացնելու համար»: |
«Եթե Բագրատ Սրբազանն ահաբեկչություն իրականացնող լիներ, 2024 թվականի մայիսի 9-ին ինչո՞ւ գործողություների չդիմեց». Ոսկան Սարգսյան
12703:06«Անգամ «անձնական կյանք» բառակապակցության իմաստը չի հասկանում». Արմինե Օհանյան
11502:06«Այս պահին չենք տեսնում իմփչմենթի իրատեսական հնարավորություն». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
14501:18«Արա Զոհրաբյանին և Արման Թաթոյանին թիրախավորելը քաղաքական բնույթ է կրում». Դավիթ Անանյան
17501:12«Իշխանություն կոչվածի ամենամեծ հանցանքը Հայ Առաքելականեկեղեցին որպես սովորական մի «հիմնարկ-ձեռնարկություն» ներկայացնելն է». Վահե Սարգսյան
15101:06«Մեր ձեռքի տակ է Միքայել Աջապահյանի կողմից ամեն օր վարված օրագիրը». ՔԿ նախագահ
28101:00«ԱԱԾ-ի հետ համատեղ առաջիկայում նաև դատավարական կարգավիճակներ կտանք այլ մասնակիցների». Արթուր Պողոսյան
12600:54«Պիտի պարզենք հանցավոր խմբի ֆինանսավորման աղբյուրները». Արթուր Պողոսյան
23000:48