Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մեր ձեռքի տակ է Միքայել Աջապահյանի կողմից ամեն օր վարված օրագիրը». ՔԿ նախագահ

«Մեր ձեռքի տակ է Միքայել Աջապահյանի կողմից ամեն օր վարված օրագիրը». ՔԿ նախագահ
278
Այսօր, 01:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը «Հարցազրույց»-ի եթերում ասել է, թե, ըստ ՔԿ-ի, ինչ կապ ունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Բագրատ Գալստանյանի դեմ հարուցված քրեական գործի հետ:

Ըստ ուժային կառույցի ղեկավարի՝ այս քրեական վարույթները պետք է դիտարկել մեկ ընդհանուր ամբողջական գործողությունների կատարման շղթայի համատեքստում:
«Բոլոր փաստական տվյալները գտնվել են նախաքննական մարմնի տրամադրության տակ և այս իրադրության մեջ մենք ունենում ենք տվյալ, երբ որ Միքայել Աջապահյանը դարձյալ վերահաստատում է իր նախկինում կատարված հայտարարությունը և դարձյալ պնդում է կատարում, որը որ բնորոշ է հենց այս հանցակազմին: Բնականաբար մենք ի՞նչ պիտի անեինք, մենք որպես պետական մարմին պետք է սա որպես առիթ դիտարկենք և նախաձեռնեինք քրեական վարույթ:

Ավելին, մեր ձեռքի տակ հայտնվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր՝ օրվա կատարված գործողությունը սկսած 2022 թվականներից վերջացրած վերջին ժամանակահատվածում:
Այնտեղ ուղիղ կապը Վազգեն Գալստյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական շրջանում, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ որ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան, ինչի՞ պլանավորվեց սենց խոսակցություն, կոչով հանդես գալ և այլն»: