«Կարևոր է, որ 2026-ին ընդդիմությունը չկրկնի 2021-ի սխալը»․ Նաիրի Հոխիկյան
![]() 164 Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ., 09:18 Հանրային գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «2021-ի ընտրությունների ժամանակ սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն ընդդիմությունը մարդկանց ցույց էր տալիս, թե ինչքան վատ կլինի, եթե Նիկոլն ընտրվի, իսկ Նիկոլը դռնեդուռ ընկած համոզում էր, որ իր ընտրվելով շատ լավ է լինելու։ Ասում էր՝ Արցախը անկախ կլինի, Հայաստանում կլինի սոցիալական բարեկեցություն, ուժեղ բանակ կունենանք, և այլն։ Ապագա կա։ Արդյունքում մարդիկ հավատացին լուսավոր ապագայի սուտ ծրագրին, ոչ թե քննադատությանը և մռայլ ապագայի կանխատեսումներին և ծրագրի բացակայությանը։ Մեծ հաշվով, 2021-ին հանրությանը ներկայացվել էր լոկ մեկ ծրագիր՝ Նիկոլի ծրագիրը, ինչն էլ ընտրեց հանրությունը՝ չունենալով մրցունակ այլընտրանք ընդդիմության կողմից։ Հիմա շատ կարևոր է, որ 2026-ին ընդդիմությունը չկրկնի 2021-ի սխալը։ Պետք չի ընկնել Նիկոլի հետևից ու քննադատել, քննարկել նրա ասածները։ Նիկոլը վաղուց ապացուցել է իր՝ դավաճան լինելն ու թշնամու հետ գործարքը։ Ինչքան էլ ասեք, որ նա դավաճան է, բան չեք փոխի։ Չկա ավելի դավաճան կամ ամենադավաճան։ Կա դավաճան, որը ակնհայտ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր «կրթվելը նորաձև է» ծրագրով անհատապես հանդիպում է մարդկանց հետ ու նախընտրական քարոզարշավ անում, ներկայացնում իր ծրագիրը՝ համոզելով, որ դավաճանությունը և հայրենավաճառությունը ճիշտ է, ապրելու միջոց է։ Կարևոր է, որ ընդդիմությունն էլ իր ծրագիրը ներկայացնի հանրությանը։ Մարդկանց պատմի, թե ինքը ոնց է պատկերացնում մեր հետագա կյանքը, ինչ ծրագրեր ունի, ինչ հաշվարկներ, ժամանակի ինչպիսի բաժանում է անում, եթե մարդիկ գնան ընդդիմադիր այս կամ այն ուժի հետևից, ինչ ժամանակահատվածում ինչպիսի արդյունքներ կլինեն։ Հավատացեք, եթե լինեն ճիշտ մտածված ու խելքին մոտ ծրագրեր, ապա հանրությունը կվստահի ընդդիմությանը։ Ես ինքս արդեն մեկ տարուց ավելի ծրագրերի փաթեթ եմ դնում ընդդիմադիր դաշտի սեղանին, բայց այդ մարդիկ էլի գերադասում են Նիկոլին քննադատել ու լայքեր հավաքել, թե ով ավելի վատ բան կասի Նիկոլին։ Դա ճանապարհ չի, դա ընդամենը ինքնախաբեություն է և ոչինչ չի տալիս հայրենիքին։ Ճանապարհ ցույց տվեք մարդկանց»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
