Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Արթիկի այս հուշարձանի հանդեպ որևէ միակողմանի գործողություն քաղաքական սադրանք է»․ Մհեր Մելքոնյան

«Արթիկի այս հուշարձանի հանդեպ որևէ միակողմանի գործողություն քաղաքական սադրանք է»․ Մհեր Մելքոնյան
140
Այսօր, 11:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի կուլիսային նախապատրաստումը հստակ քաղաքական վտանգ է մեր պատմական հիշողության համար։
Այս հուշարձանը մեր պատմության, հաղթանակի և անձնազոհության խորհրդանիշն է։
Մենք հստակ ասում ենք՝ ոչ մի տեղական ՔՊ-ական չինովնիկ իրավունք չունի որոշել մեր պատմական ժառանգության ճակատագիրը՝ առանց մասնագիտական եզրակացության, հանրային քննարկման և օրենքով սահմանված ընթացակարգերի։
Այդ հուշարձանի հանդեպ որևէ միակողմանի գործողություն՝ անգամ «վերանորոգման» անվան տակ մերժելի է, վտանգավոր նախադեպ է և քաղաքական սադրանք։
Պահանջում եմ՝
-ՀՀ կառավարությունից և ԿԳՄՍ նախարարությունից՝ պաշտոնական հայտարարություն, որ հուշարձանի ապամոնտաժման կամ տեղաշարժման վերաբերյալ որևէ գործողություն չի թույլատրվի։
- Արթիկ համայնքի ղեկավարությունից՝ մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել հուշարձանի ապամոնտաժման ծրագրերը։ Հակառակ դեպքում՝ այն կդիտարկվի որպես համաձայնություն:
- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից՝ հստակ պարզաբանում՝ արդյոք սա կուսակցության դիրքորոշումն է, թե տեղական չինովնիկների ինքնագործունեություն։
- Մասնագիտական եզրակացություն՝ հուշարձանի տեխնիկական վիճակի մասին:
Այս հուշարձանը միայն քար ու բետոն չէ։
Սա հիշողություն է՝ հերոսների, կորուստների, հաղթանակի։
Սա քաղաքային մշակույթի, պատմության և ազգային հպարտության մաս է։
Հ.Գ.
Յուրաքանչյուր պատասխանատու ՔՊ-ական պաշտոնյա (լինի համայնքապետ, մարզպետ թե նախարար), ով ներգրավված կլինի այս գործընթացում, պետք է պատրաստ լինի կրել քաղաքական և իրավական պատասխանատվություն»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան