Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Հայտնի է, թե ովքեր են «Տաշիր գրուպ»-ից կալանավորված անձինք

Հայտնի է, թե ովքեր են «Տաշիր գրուպ»-ից կալանավորված անձինք
136
Այսօր, 16:18

Այսօր ՔԿ-ն հայտնել էր, որ երեկ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարվել դատարան։
«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն կալանավորվածների թվում են «Տաշիր գրուպ» ընկերության տնօրենն ու անշարժ գույքի գործակալը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվել էին քննչական գործողություններ: Խուզարկությունից հետո գրասենյակից քննիչները տարել էին համակարգիչներ և փաստաթղթեր։