Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Միհրան Մախսուդյանի գործով ապացույցները օրինական զենքն ու երեխայի չաշխատող դրոնն են»․ Ոսկան Սարգսյան

«Միհրան Մախսուդյանի գործով ապացույցները օրինական զենքն ու երեխայի չաշխատող դրոնն են»․ Ոսկան Սարգսյան
287
Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 16:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միհրան Մախսուդյանի գործով ապացույցները նրա անչափահաս տղայի չաշխատող դրոնը և Մախսուդյանի օրինական զենքն են
Ոսկեպարից սերված, գնդապետ Միհրան Մախսուդյանը կալանքը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Աննա Մանթաշյանը։ Տիկին Մանթաշյանից տեղեկացա, որ Միհրան Մախսուդյանին մեղադրում են 2 հոդվածով՝ իշխանության զավթմանը նախապատրաստելու և սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության հոդվածներով։ Մախսուդյանի տան խուզարկությամբ որպես քրեական գործով ապացուցներ են ներգրավել Մախսուդյանի 13 տարեկան տղայի անսարք, չաշխատող դրոնը և Մ.Մախսուդյանին վաղուց պատկանող օրինական զենքը։ Քրեական գործի հիմքում «բեսեդկայի» զրույցներ են, որտեղ դժգոհություն է իրավիճակից, այդ զրույցներն արվել են 2024 թվականին։ Փաստաբանի վկայությամբ՝ այդպիսի դժգոհություններ արտահայտում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանի 3 միլիոն վարչապետերի 90 տոկոսը, ուստի նրանք ևս կարող են կալանավորվել այդ հիմքով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան