Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երբ Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1500-ը»․ Նիկոլ Փաշինյան

«Երբ Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1500-ը»․ Նիկոլ Փաշինյան
165
Երեկ, 16:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020–21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։
Սա նաեւ նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։
2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգևորականների և հավաքված քաղաքացիների թիվը չի գերազանցել 1500-ը։
Եվս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը։ Այլ տարբերակ չկա»։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան