Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դիպլոմ ստացողների զգալի մասը չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել»․ Ոսկան Սարգսյան

«Դիպլոմ ստացողների զգալի մասը չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել»․ Ոսկան Սարգսյան
129
Երեկ, 17:48

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 7 տարի առաջին դասարանում մնացածներն են ամենաբարձր պաշտոններին, բուհերում սովորողների թափուր շատ տեղեր են լինում
Հայաստանի բուհերը անվճար և վճարովի հիմունքներով սովորողների թվաքանակ են սահմանում՝ առանց հաշվի առնելու աշխատաշուկայի արդի պահանջները։ Թռվռուն երիտասարդները ստանում են իրենց դիպլոմները, սակայն նրանց մի զգալի մասն այդպես էլ չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատանք ճարել։ Ավելի քան 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բուհի դիպլոմ չունի, որոշ մարզպետներ, Երևանի թաղապետեր, այլ պաշտոնյաներ ունեն խիստ կասկածելի ծագումով դիպլոմներ։ Ներկայումս Հայաստանում ամենաբարձր պաշտոնները զբաղեցնում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները։ Բնականաբար, սա բացասական է ազդում բուհական կրթություն ունենալու երիտասարդների ցանկության վրա, բուհերում սովորողների թափուր տեղեր են առկա։ Այդ բացը փորձում են լրացնել։ Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord. am ինտերնետային կայքում հայտարարություն կա այն մասին, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան