Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Սպասելու ժամանակ չկա»․ Տիգրան Աբրահամյան

«Սպասելու ժամանակ չկա»․ Տիգրան Աբրահամյան
184
Այսօր, 10:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների և առաջիկայում սպասվող արտաքին անկանխատեսելի իրադարձությունների պայմաններում, հասարակության արձագանքը դիմադրության մեջ է, ինչն արտահայտվում է տարբեր հանրային միջոցառումների դրսևորմամբ:
Այս պահին քաղաքական օրակարգում շարունակում է քննարկվել գործընթացների շարունակականության 2 ճանապարհ՝ կառավարությանն անվստահության հայտնելու և 2026 թվականի ընտրությունների համատեքստում:
Մայր Աթոռի, բարերար Սամվել Կարապետյանի, «Սրբազան շարժման» ակտիվիստների դեմ իրականացվող իշխանական գործողությունները ևս ցույց տվեցին, որ սպասելով որևէ հարց չի լուծվելու:
Իմ համոզմամբ, հանրային այն բողոքը, որն արտահայտվում է մեր ակտիվ քաղաքացիների միջոցով, այս պահին իրացվելու մի ճանապարհ ունի՝ անվստահության գործընթացի միջոցով իշխանությանն իր աթոռներից պոկելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու ձևով:
Սպասելու ժամանակ պարզապես չկա և օր առաջ պետք է լծվել այս օրակարգի իրացմանը»։