«Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ»․ Վարդան Ղուկասյան
![]() 345 Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ., 20:30 «ԴՕԿ կուսակցության լրատվական» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ ԱՄՆ բանտից, որը հնչել է ԱՄՆ-ում հեռարձակվող «ՓակTV»-ի եթերում։ «․․․Մի՛ լսեք ոչ մեկին, հետևեք Վարդան Ղուկասյանի թելեգրամյան ալիքին և ԴՕԿ-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարություններին»,- ուղերձում հորդորում է Ղուկասյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դատական նիստից առաջ գալիս հավաքվում են ինչպես Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, այնպես էլ ռոբա-սերժա-նիկոլական թևի ներկայացուցիչներ, որոնք ներկայանում են Վարդան Ղուկասյանի կողմնակիցների դեմքով և փորձում են ինչ-որ ինֆորմացիա հայթայթել, մոտենում են փաստաբաններին՝ հետաքրքրվում՝ ինչ եղավ, ոնց եղավ, և ամեն անգամ փաստաբանները, կուլտուրական ասած, ճամփում են նրանց․․․ Ես այդ մարդկանց խնդրում եմ այլևս չգալ դատարանի մոտ։ Իսկ այն մարդիկ, ովքեր գալիս են, բավարարվեք նրանով, ինչ կհայտարարեն փաստաբանները, խնդրում եմ՝ ավելորդ հարցեր մի՛ տվեք իմ փաստաբաններին։ Աստված չտա, կողքից ֆիքսեցի՝ ով է մոտեցել փաստաբանին և ասում է՝ ոնց եղավ, ինչ եղավ, թող տվյալ անձն ինձանից չնեղանա։ Ես 6-7 դատական նիստ լռել եմ, ասել եմ՝ լավ՝ հետաքրքրվածություն է, մարդիկ շահագրգռված են՝ իմանալու՝ ինչ եղավ, բայց ամեն մի դատական նիստից հետո որոշ մարդկային վիժվածքներ սկսում են ինչ-որ բաներ գրել, ենթադրություններ տարածել և այլն։ Այդ պատճառով արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ։ Պետք լինի փաստաբանը կասի․․․ Հուսով եմ՝ ինձ հասկանում եք և տրամաբանորեն եք մոտենում իմ հայտարարությանը»,- ուղերձում ընդգծում է Ղուկասյանը։ Նա նաև հավելում է․ «Վարդան Ղուկասյանի մարտական ոգին տեղում է, չի կոտրվել և չի էլ կոտրվի։ Մեր պայքարն արդար է, մեր գործն արդար է։ Հորդորում եմ՝ հանգիստ նստել տեղները, մինչև կավարտվի այս ամենը, ինչը որ սարքվել է Հայաստանի իշխանությունների կողմից՝ քաջ գիտակցելով Վարդան Ղուկասյանի դերը և կշիռը։ Վարդան Ղուկասյանն իր պայքարը այս իշխանությունների դեմ և նախկինների դեմ շարունակելու է՝ անկախ նրանից՝ կլինի դրսում, թե ոչ։ Ես ուղղակի լուռ դեռ սպասում եմ»։ Աղբյուրը` Դօկ Կուսակցության Լրատվական |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
