«Պուտինը հեռատես գործիչ է»․ Լավրովը՝ Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի մասին

«Իսկապես քաղաքավարի մարդը, հեռատես քաղաքական գործիչը չի հրաժարվում երկխոսությունից»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույցը։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ է Կրեմլը, չնայած ամեն ինչին, պատասխանել Ֆրանսիայի նախագահի կոչին, Լավրովը պատասխանել է․ «Պատասխանը կայանում է այն սկզբունքներում, որոնցով առաջնորդվում է Ռուսաստանի նախագահը։ Իսկապես քաղաքավարի մարդ, հեռատես քաղաքական գործիչ, որը երբեք չի հրաժարվում երկխոսությունից՝ ինչ-որ օպորտունիստական, գաղափարախոսական բնազդների համար։ Այսքանը»։
Սերգեյ Լավրովը չի բացահայտել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև զրույցի մանրամասները՝ հիշեցնելով, որ Կրեմլը մանրամասն խոսել է զրույցի հիմնական թեմաների մասին, և «մնացած ամեն ինչ դիվանագիտական ավանդույթի հարց է»։
Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ և տևել է ավելի քան երկու ժամ։

Թրամփը Քալիֆոռնիայում մահապատիժների կասեցումն անվանել է «աղետ արդարադատության համար»
621:36
«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան
5221:00
«Մասիս Մելքոնյանն իրենց պետք էր, այլևս պետք չէ»․ Վահան Հովհաննիսյան
6820:30
«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)
7519:54
«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
8219:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
9318:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
9418:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
15618:07