«Բա որ էդ մի մարդն է որոշում՝ ով նստի, Ռոբերտ Քոչարյանն Էգեյան ծովում ի՞նչ գործ ունի»․ Թագուհի Ղազարյան
![]() 242 Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ., 10:54 «Լևոն Քոչարյանն ասում է, որ մի մարդ է որոշում՝ ով նստի, ով՝ ոչ։ Բա որ էդ մի մարդն է որոշում, ձեր հայրն Էգեյան ծովում ի՞նչ գործ ունի»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ նկատի ունենալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ»-ի կողմից «հիմար խոսույթ» է գեներացվում, թե իբր Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը չնստի, քանի որ «լավ» ընդդիմադիր է․ «Իսկ Սերժ Սարգսյանն ազատության մեջ ի՞նչ գործ ունի։ Երբ մեզ տեսնում են փողոցում, առաջին հարցն այն է, թե Քոչարյանն ու Սարգսյանը ինչի՞ նստած չեն։ Մատի փաթաթան են սարքել վարչապետի այն խոսքը, թե չկա մի դատավոր, որ իր ասածը չի անի։ Այդ օրը հարթակից վարչապետը պատմում էր, թե ոնց են իրեն գրում, զանգում, ասում, թե ինչի՞ Քոչարյանը նստած չէ, ինչի՞ Սաշիկի տղային բաց թողեցիք, վարչապետն ասել է. «Ինչի կա՞ նենց դատավոր, որ իմ ասածը չի անի, բայց ես ինձ թույլ չեմ տալիս, որովհետև չեմ ուզում ցածրացնել հեղափոխության բովանդակությունը»։ Ու այս 7 տարվա մեջ կտրել են այդ նախադասության սկիզբն ու թափահարում են»,- ասաց Ղազարյանը։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
