Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հասկացա՞ր այ․․․»․ Միքայել Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հասկացա՞ր այ․․․»․ Միքայել Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին
236
Այսօր, 18:36

Միքայել սրբազանի պաշտպանների թիմի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն ... (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:
Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:
Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:
Հասկացա՞ր, այ ... (լրացնել ըստ արժանվույն):
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
07.07.25»։