Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«ԱԺ դահլիճում ծեծկռտուքը դարձել է կանոն, ոչ թե բացառություն»․ Ալեքսանդր Կոչուբաև

«ԱԺ դահլիճում ծեծկռտուքը դարձել է կանոն, ոչ թե բացառություն»․ Ալեքսանդր Կոչուբաև
109
Այսօր, 17:18

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործող իշխանությունը Ազգային ժողովը վերածեց Ազգային ախոռի։
Ամեն օր նոր սկանդալ, ամեն օր նոր բարոյալքող տեսարան։ Մեր պետության բարձրագույն օրենսդիր մարմինը դարձել է ցածրակարգ թատրոն, որտեղ իշխանական պատգամավորները մրցում են ոչ թե օրինաստեղծ գործունեության մեջ, այլ՝ բռնության, հայհոյանքի ու քաղաքական անբարոյականության սմբակների և կճղակների ցուցադրությամբ։
Եվ սա՝ միջազգային հանրության աչքի առաջ։
Եվ սա՝ մեր ժողովրդի հաշվին։
Եվ սա՝ իբր ժողովրդավարության անվան տակ։
Ամաչում եմ....
Այս իշխանությունը վաղ թե ուշ գնալու է։ Բայց խայտառակության հուշարձանը, որ կառուցում են, երկար է մնալու։ Մնալու է տեսանյութերում, մնալու է խորհրդարանի պատերին ու մնալու է յուրաքանչյուր մարդու հիշողության մեջ, ով ակնկալում էր արժանապատիվ պետություն։
Եվ ցավալին այն է, որ ԱԺ դահլիճում ծեծկռտուքը դարձել է կանոն, ոչ թե բացառություն։ Պատասխանատվությունն ամբողջությամբ իշխանության վրա է։ Եվ այն օրն արդեն մոտ է, երբ պատասխան տալու են՝ ոչ միայն ժողովրդի, այլև պատմության առաջ»։