«Այս աղետը կանխելու շատ հստակ ձև կա՝ իմպիչմենթի գործընթաց»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 133 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 17:54 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը․ «Գիտե՞ք ամենաշատն ինչն է մարդուն հունից հանում։ Այն, որ այս աղետը կանխելու շատ հստակ ձև կա։ Բոլորը գիտեն այդ ձևը, ուստի կարծում եմ մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ներկայացնեմ իշխանություններին շատ օրինական ձևով հեռացնելու համար անհրաժեշտ քայլերը։ ա) «Հայաստան» խմբակցությունն առանց որևէ նախապայմանների միանում է վարչապետին անվստահություն հայտնելու «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։ բ) Վեհափառ Հայրապետն իր մոտ է հրավիրում Հայաստանի նախկին նախագահներին և ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին։ Բոլորը միասին՝ առանց մեջքի ետևում մատները խաչ պահելու որոշում են համատեղ ուժերով փրկել երկիրը վրահաս վտանգից։ գ) Եկեղեցու ու միասնական ընդդիմության համատեղ կոչով ժողովուրդը դուրս է գալիս փողոց և հանրային ճնշման միջոցով հասնում նրան, որպեսզի իմպիչմենտի գործընթացին միանան նաև ՔՊ-ական պատգամավորները։ Այսքանը։ Դժվա՞ր է։ Հասկանում եմ՝ շատերն ամբիցիաներ ունեն, միմյանց չեն վստահում, վախենում են քայլ անել և այլն։ Բայց ասեմ՝ աղետը, որ սպասվում է բոլորիս, շատ ավելի մեծ է, քան մեր բոլորիս ամբիցիաներն ու վախերը միասին վերցված։ Ես մեծ ասեմ, դուք կործանիչ հասկացեք։ Ոչինչ չի մնալու։ Ոչինչ։ Եվ դա նույնպես բոլորը գիտեն»։ Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
