«Հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները»․ Սուրեն Սուրենյանց
![]() 314 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 17:00 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները։ Կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն դեպս՝ հաղորդագրության տեքստում: Քննարկվել են կարգավորման «տարբեր ասպեկտներ», արձանագրվել է «առաջընթաց սահմանազատման գործընթացում», բայց բովանդակային հարթության վրա շրջանցվել են հակադրության կամ պատերազմի առիթ տվող հարցերը՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Ադրբեջանի տարածքային ագրեսիվ հավակնություններ, դելիմիտացա/ դեմարկացիա: Ավելին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ, Հայաստանի ԱԳ փոխնախարը հանդես է եկել մի հայտարարությամբ, որն առնվազն հուշում է՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունն ավելի շատ ընդհանրական դիվանագիտական տեքստ է, որը գուցե քողարկում է Փաշինյան-Ալիև զրույցի բուն բովանդակությունը: «Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»,- ասել է փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ըստ էության, վերահաստատելով ամերիկյան բացահայտված առաջարկության փաստը: Փաստացի, Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին։ Սակայն խաղաղություն նույնպես չկա։ Իսկ երբ գործընթացը սահմանափակվում է միայն «շարունակելու» մտադրությամբ՝ առանց հարցերին առերեսվելու, դա այլ բան չէ, քան քաղաքական ժամանակ շահելու փորձ։ Ընդ որում, այդ «ժամանակը» Փաշինյանին և Ալիևին պետք է միանգամայն տարբեր պատճառներով»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
