«Մեզ միավորող ցավն ավելին է, քան մեզ բաժանող տարիներն ու ամբիցիաները»․ Արմեն Աշոտյան
![]() 246 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 23:24
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական և անբնական, հիմնավոր և անհիմն, հատվածական և ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի և կյանքի, կալանքի և ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին և գործընկերներին։ Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության և սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին։ Իսկ նկարը գուցե նորից ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։ Այն կրկին տեղադրում եմ ոչ միայն հիմա էլ ՀՅԴ-ի հանդեպ անթաքույց բռնաճնշումների առիթով։ Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում: Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։ Ոչ միայն այն հիշողությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։ Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։ Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ և կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։ Տեղադրում եմ, որովհետև ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։ Որովհետև մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները և մուննաթը։ Որովհետև մեր ժողովրդի շահը մեկն է, և մենք միասին անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, Հայրենիք ունենք։ Պահանջատերի արմատներով՝ հայրենատեր ձեր բախտակից»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
