«Քաղաքական փոփոխություններ են պետք, ու շատ արագ»․ Սուրեն Սուրենյանց
![]() 171 Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 09:48 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրին քաղաքական փոփոխություններ են պետք, ու շատ արագ։ Դատարանը 3 ամսով կալանավորել է մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը։ Գործին քաջածանոթ իրավաբաններն ասում են՝ այս կինը նույնիսկ մեղադրյալ չպետք է լիներ, էլ ուր մնաց՝ կալանավոր: Եթե իշխանությունը օգտագործում է կալանքը ոչ թե որպես քննությանը նպաստող գործիք, այլ՝ զսպող, վախեցնող կամ պատժիչ միջոց ընդդիմախոսների, հանրային գործիչների կամ ռեժիմին անհարմար մարդկանց դեմ, ապա պետք չէ զարմանալ, որ սովորական քաղաքացիները նույնպես «ճաշակելու» են տոտալիտարիզմի «պտուղները»: Չի կարող մի երկրում դատական համակարգը պատժիչ ֆունկցիա կատարել ընդդիմադիրների համար և հումանիստական փոխակերպում ապրել, երբ քննում է սովորական մարդկանց վերաբերյալ գործեր: Չի կարող բռնապետության ճանապարհին գտնվող երկիրը հանդուրժել ԵՊՀ կամ այլ հիմնարկների ընդդիմադիր աշխատողներ, դասախոսներ, դեկաններ: Սա էլ է օրինաչափություն, օրինաչափություն է, երբ հանդուրժում ենք տոտալիտար կառավարումը: Հետևանքների դեմ պայքարելու փոխարեն՝ պետք է վերացնել պատճառը. երկրին քաղաքական փոփոխություններ են պետք: Ու շատ արագ»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
