«Ջարդվելու է Սյունիքի ողնաշարը․ Թուրքիան առանց պատերազմի ներխուժելու է Հայաստան»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 338 Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 23:34 «Երեկ ԱՄԷ-ում տեղի ունեցած հանդիպման արդյունքը եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, հետևյալն է՝ Թուրքիան առանց պատերազմի մտավ Հայաստան»,- «168Ժամ»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մոտավորապես մեկ ամիս առաջ «Քարնեգի» վերլուծական կենտրոնը արտահոսք կազմակերպեց, թե ինչ է լինելու։ Միտումնավոր կազմակերպված այդ արտահոսքն այն մասին էր, որ «Զանգեզուրի միջանցքն» այլևս հայկական վերահսկողության տակ չի լինելու, և նախնական փուլում այն դրվելու է ամերիկյան որևէ կազմակերպության վերահսկողության տակ։ Ամեն ինչ շատ պարզ է, քաղաքական վերլուծաբան կամ Նոստրադամուս պետք չէ լինել՝ դա հասկանալու համար։ Նիկոլը և տարբեր ուսապարկեր իրենց «ճղում էին» և ասում էին, թե Հայաստանի ինքնիշխան տարածքում անգամ մեկ միլիմետր մեր իրավազորությունից դուրս չի լինելու։ Աբու Դաբիում այդ բլեֆն էլ կոտրվեց։ Հիմա ինչ կդնեն անունը, էական չէ, «Խաղաղության խաչմերուկ», թե այլ բան․․․, արդյունքը մեկն է՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ջարդվելու է Սյունիքի ողնաշարը, տրվելու է հսկայական տարածք, որը չի լինելու ՀՀ իրավասության և ինքնիշխանության ներքո։ Իսկ թե ինչ է լինելու մի քանի ամիս հետո, դեռևս ամիսներ առաջ զգուշացրել էին ԱՄՆ հայամետ սենատորները»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով՝ տրվելու է որևէ ամերիկյան կազմակերպության, որն այլևս չի լինելու մեր իրավազորության և ինքնիշխանության տակ, ինչից հետո՝ ամիսներ անց, մենք պարզելու ենք, որ նույն ԱՄՆ-ն այդ գործառույթի իրականացումը արտապատվիրակել է, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ «Եվ այսպես ՝Թուրքիան, առանց պատերազմի, ներխուժելու է Հայաստան։ Մեծ Թուրանի ծրագիրը, որի վերաբերյալ Նիկոլն ասում էր՝ դե, ինչ է եղել որ, թող գան-գնան, իրականացվելու է։ Հիշենք, թե բռնազավթված Ստեփանակերտում օրեր առաջ Ալիև-Էրդողան հանդիպման ժամանակ ինչ ասաց Էրդողանը։ Ասաց՝ ի սկզբանե Հայաստանը և Փաշինյանը դեմ էին Զանգեզուրի միջանցքի գաղափարին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նրանց դիրքորոշումը դարձել է ճկուն»,- նշեց Զոհրաբյանը։ Նրա դիտարկմամբ՝ ճկունն այն է, որ եթե ժամանակին Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանն ասում էին, թե մեր տարածքում անգամ մի միլիմետր չի լինելու մեր իրավասությունից դուրս, հիմա խելոք գնացին և ընդունեցին հերթական կապիտուլյացիան․ «Այդ կապիտուլյացիայի փաթեթավորման վրա գրված է լինելու՝ «Խաղաղության խաչմերուկ», բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, ինչին համաձայնեց մի քանի օր առաջ, խաղաղության բերմուդյան եռանկյունին է, որի վակուումի մեջ խորտակվելու է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը»,- հավելեց Զոհրաբյանը։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
