Կիրակի, 13 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Գո՞հ եք, տիկնայք և պարոնայք, հասա՞ք ձեր ուզածին»․ Մհեր Հակոբյան

«Գո՞հ եք, տիկնայք և պարոնայք, հասա՞ք ձեր ուզածին»․ Մհեր Հակոբյան
234
Այսօր, 15:12

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հաղորդումը եթեր է գանցել 2014 թ-ի մայիսի 26-ին՝ 11+ տարի առաջ…
…Արցախը մերն էր, Եկեղեցու դիրքերն ամուր էին, բայց… մարդիկ ՍՂՈՑՈՒՄ ՈՒ ՍՂՈՑՈՒՄ ԷԻՆ ազգային արժեհամակարգի հիմքերը: Ցավալին այն էր, որ նաև կրթության ոլորտի կարգավորմանը կոչվող երկու մասնագետներ են խոսում, որոնք, մի քիչ փաթեթավորված, բայց այնուհանդերձ առաջարկում են դավաճանին արդարացնել - «ինքն իր ճիշտն ունի», «եկեք դավաճանին հասկանանք» ոճի լույսի ներքո…
…Այս տարիներին այս ամենի մասին շատ եմ խոսել, գիտեք, և, ամեն ինչից զատ, ձևավորել եմ երկաթյա բանաձևը – ՉԻ ԿԱՐԵԼԻ ԴԱՎԱՃԱՆԻ և ՀԵՐՈՍԻ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԵԼ, չի կարելի! Դա ամենամեծ հարվածներից մեկն է, որը հնարավոր է հասցնել ազգային արժեհամակարգին և ազգի պաշտպանական ներքին մեխանիզմներին: Փոխիր դավաճանի և հերոսի տեղերն ու կթուլացնես ազգին՝ ի վերջո տիրելով նրան:
Իրոք, պատմաբաններին և ոլորտին ծանոթ, փորփրող ու վերլուծող մարդկանց ցանկացած դեպքում չես խաբի, սակայն մարդկանց ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԻՆ կմոլորեցնես, երբ հանկարծ կպարզվի, որ պատերազմական դրության պայմաններում թշնամուն ռազմական գաղտնիքներ հայտնող, թիկունքում դիվերսիա անող, իսկ վերջում էլ զենքը ձեռքին սեփական հայրենակիցների դեմ ելնող մարդը ԴԱՎԱՃԱՆ ՉԷ, նույնիսկ հերոս է, իսկ իր Հայրենիքի համար զենքը ձեռքին պայքարողն էլ որևէ կերպ ՀԵՐՈՍ ՉԷ, նույնիսկ հնարավոր է, որ փաստացի դավաճան է: Սկսած դեռևս ցարական ժամանակներից, շարունակած խորհրդային դարաշրջանով և, ցավոք, անկախ Հայաստանում այդպես էլ չվերացած ՆԱԵՎ ահա հենց այս մտայնության արդյունքում է, որ հիմա ունենք այն, ինչ ունենք:
Գո՞հ եք, տիկնայք և պարոնայք, լա՞վ է, հասա՞ք ձեր ուզածին, երբ նաև ձեր ջանքերով մեր ժողովրդի հիմնական մասն այժմ այնպես է ամեն ինչ իրար խառնել, որ դավաճանին ու հերոսին չի կարողանում տարբերակել մեկը մյուսից:
Հետաքրքիր է նաև այլ բան - հիմա՝ 11+ տարի անց, երբ Արցախը կորցրել ենք, ազգային գաղափարախոսությունն ու ազգային արժեհամակարգը ահա այս կերպ անկման դրության մեջ է, իսկ եկեղեցին էլ ենթակա է հարվածների, այս մարդիկ ԳՈՆԵ ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԵ՞Լ ԵՆ, թե ինչ էին անում, գիտակցե՞լ են, որ ՆԱԵՎ իրենք բերեցին ու ամեն ինչ սրան հանգեցրին»։

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան