Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Իմփիչմե՞նթ, թե՞ օյինբազություն»․ Ռուբեն Հակոբյան

«Իմփիչմե՞նթ, թե՞ օյինբազություն»․ Ռուբեն Հակոբյան
171
Այսօր, 19:12

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմպիչմե՞նտ, թե օյինբազություն
Թերևս կարելի էր այլևս չանդրադառնալ իմպիչմենտ կոչվող այս օրենսդրական օյինբազությանը, եթե ՀՀԿ-ի դրոշի տակ հանդես եկող որոշ շատ թե քիչ քաղաքական ձեռագիր ունեցող անհատներ չքննադատեին և չվիրավորեին գործիչների, (որոնցից մեկն էլ տողերիս հեղինակն է), ովքեր փաստարկված քննադատում են բոլորովին այլ նպատակներ հետապնդող այս քաղաքական ավանտյուրան։
Այսպես… Երբ հայտարարվեց իմպիչմենտի մասին, ինձ թվաց, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները վերջապես միասին մշակել են քաղաքական լուրջ ծրագիրային փաթեթ, ինչով մտնում են քաղաքական գործողությունների դաշտ՝ անելիքների հստակ դերաբաշխումով ու խորհրդարանական այս կարեւորագույն գործնթացին հասարակության այնքան անհրաժեշտ մասնակցությունն ապահովող հստակ ծրագրով։ Ակնկալիքս բնական էր՝ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ նախընտրական փուլում գերթե ծրագրային նույն շեշտադրումներով էին հանդես եկել եւ երկուսն էլ հայտարարում էին, որ խորհրդարան են մտնում րոպե առաջ ազգակործան պատուհասին պետության ղեկից հեռացնելու ծրագրով։
Բայց պարզվեց, որ սա ընդամենը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունն է, ով նույնիսկ հարցը չի քննարկել «Հայաստան» խմբակցության հետ, ինչն այս դեպքում ուղղակի աքսիոմատիկ քաղաքագիտական պահանջ էր։ Ավելին՝ հաջորդ օրն իսկ նրանց ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, որ միայն Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանն են դեմ իմպիչմենթին, իսկ մյուս ներկայացուցիչն էլ ազդարարեց, որ ովքեր դեմ են իմպիչմենտին, մասնավորապես նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, նրանք ներկայացնում են Նիկոլի շահերը… Իսկ երբ «ՊՈՒ» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ «ափսոս են Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական միջոցները, թող չծախսի փաշինյանական քարոզի վրա», պետք էր արդեն քաղաքականապես բացառիկ տգետ լինել՝ չհասկանալու համար, որ այս ավանտյուրան բոլորովին այլ նպատակ է հետապնդում եւ գործնականում որեւէ կապ չունի ազգակործանին ԱԺ-ում իմպիչմենտ հայտնելու հետ։ Հետագա զարգացումներն եկան էլ ավելի համոզիչ դարձնելու, որ իմպիչմենտը նախաձեռնողների թիրախում «Հայաստան» դաշինքի եւ, հատկապես, դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահի նկատմամբ ընդդիմության շրջանում անվստահություն ձեւավորելն է, նրա/նրանց նկատմամբ նախընտրական փուլից առաջ հասարակության ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ բացասական տրամադրություններ ստեղծելը։ Նրանք նաեւ այս քայլով ակնհայտորեն հերթական ընտրություններին նախապատրաստվելու համակարգված ծրագիր են իրականացնում՝ երեսպաշտորեն ներկայանալով, թե իբր դեմ են այդ ընտրություններին։
Նաեւ ակնհայտ է, որ այս ծրագրի հեղինակը հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի աղջկա ամուսին Միքայել Մինասյանն է՝ նկատի ունենալով, որ հիմնականում նրա թիմի ներկայացուցիչներն են այս օրենսդրական աճպարարությունը փորձում հասարակությանը հրամցնել որպես Հայաստանը «փրկելու» միակ այլընտրանք։ Իմ կարծիքով մինչեւ հերթական ընտրությունները Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու գործնականում հնարավոր այլընտրանք կա, ինչին առավել ամփոփ կանրադառնամ վաղվա իմ գրարմամբ։
Ուղղակի ՀՀԿ-ում ինձ մտերիմ եւ քաղաքական որոշակի ստորագրություն ունեցող հարգելի ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս չդառնալ այս ավանտյուրայի պատանդը՝ դրանով իսկ նպաստելով ընդդիմադիր դաշտի պառակտմանը, ինչն ավելի է նպաստում ազգակործան պատուհասի դիրքերի ամրապնդմանը։
Առայժմ այսքանը»։

Աղբյուրը`   Ռուբեն Հակոբյան