«MiddleEastEye-ի հրապարակումից պարզ չէ՝ ի վերջո հարցը փա՞կ է, թե՞ ոչ»․ Հակոբ Բադալյան
![]() 236 Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 19:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Middle East Eye պարբերականը հղում անելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարակին, որը նաև Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն է, խոսել է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» մասնավոր կառավարման մասին: Ըստ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի, Անկարան է ԱՄՆ-ին արել առաջարկ՝ կառավարման վերցնել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը՝ մասնավոր ընկերության միջոցով, ինչին ԱՄՆ համաձայնել է: Ըստ Բարակի, Երևանը լինելով համաձայն, նշել է, որ նույն ռեժիմը պետք է գործի Նախիջևանով անցնող ճանապարհի նկատմամբ, ինչին Ադրբեջանը չի համաձայնել: Փաստորեն այն, ինչ ըստ Քարնեգի հիմնադրամի տարածած տեղեկատվության ամերիկյան առաջարկ էր, իրականում եղել է թուրքական առաջարկ, որին ԱՄՆ համաձայնել է, բայց Երևանը դրել է փոխադարձության պայման, ինչը մերժել է Ադրբեջանը: Սա է «արտապատվիրակման» այն հայտարարության առարկան, որի մասին հուլիսի 10-ին Երևանում խոսել էր փոխարտգործնախարար Սաֆարյանը: Ի դեպ, ես, այդ խոսքին հաջորդած հանրային մեծ աղմուկի ֆոնին ուշադրություն հրավիրեցի հենց ձևակերպմանը, որ արել էր Սաֆարյանը՝ «փոխադարձության սկզբունքի դեպքում»: Ինչպես նշել էի այդ առիթով, դա նվազագույն մի մոտեցում է, որ Երևանի համար կարող է լինել մանևրի միջոց, իսկ միակողմանի «արտապատվիրակումը»՝ պարզապես անընդունելի է և նշանակում է ոչ միայն ինքնիշխանության կորուստ, այլ նաև Հայաստանի տարածքը ճանաչել որպես վեճի առարկա: Middle East Eye պարբերականի հրապարակումից ըստ էության պարզ չէ, թե ի վերջո հարցը փա՞կ է այլևս, թե՞ ոչ: Այստեղ է նաև, որ այդուհանդերձ ինձ համար միարժեք չէ, որ այդ առաջարկը կարող է վայելել ԵՄ, և առավել ևս Ֆրանսիայի հավանությունը, նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Թրամպի վերաբերմունքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանդեպ: Այս համատեքստում է նաև, որ ուշադրություն եմ հրավիրել այդ ֆոնին Մակրոնի Մոսկվա կատարած հեռախոսազանգին: Թուրքիայի՝ ԱՄՆ-ին ուղղված առաջարկը կարող է լինել Փարիզին ու Մոսկվային, ինչպես նաեւ Թեհրանին «միավորող» հանգամանք: Հատկանշական է, որ Պուտինին զանգից երկու օր առաջ Մակրոնը խոսել էր Իրանի նախագահի հետ: Ինչ են այսօր խոսել Բրյուսելում Փաշինյանն ու ԵՄ ղեկավարները, և ինչ է խոսվելու Ելիսեյան պալատում՝ Մակրոնի հետ: Մի բան անկասկած է՝ խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
