Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Քաղաքական դաշտը կրկին զտվում է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Քաղաքական դաշտը կրկին զտվում է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
112
Այսօր, 00:00

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես եղավ այս՝ մեկ տարուց մի քիչ ավել տևած ժամանակահատվածում։ Վստահ եմ՝ դեռ շատ բան էլ առջևում է։
Առջևում է նաև ամենակարևորը՝ մեր ժողովրդի հաղթանակը։
Այո, դա դժվար ճանապարհ է, որի անցնելն ամեն մեկի բանը չէ։ Բայց տեսեք, թե ինչ հիմքերի վրա է դրված Սրբազան Պայքարը։ Տեսեք, թե ինչ նամակներ են գրում պայքարի առաջամարտիկները կալանավայրերից…
Գիտե՞ք ինչ է հիմա իրականում կատարվում հասարակական-քաղաքական դաշտում։ Մի նոր ֆիլտրացիա։ Այո, քաղաքական դաշտը կրկին զտվում է։ Պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից։ Բագրատ Սրբազանն ու մյուս քաղբանտարկյալներն այդ ծառայությունն էլ են մատուցում մեզ բոլորիս։ Երանի՝ քաղաքական ուժերը ճիշտ հասկանան այս օրերի կարևորությունը։ Եկեղեցին էլ։ Էլիտաներն էլ։ Բոլորը։
Ու թող մարդահաշվից ոչ ոք չպակասի։
Աստված օգնական Հայրենիքի, արժեքների և ազգային արժանապատվության համար պայքարող բոլոր նվիրյալներին։ Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ Հաղթանակն այլընտրանք չունի…»։