«Չգիտեմ՝ գրառումս ինչ ոճով ներկայացնեմ՝ ողբերգակա՞ն, թե՞ հումորային». Սուրեն Սահակյան
![]() 248 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 17:24 Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես նույնիսկ չգիտեմ, թե գրառումս ինչ ոճով ներկայացնեմ՝ ողբերգակա՞ն, թե՞ հումորային։ Խոսքը Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանի քաղաքական լանդշաֆտում նոր կուսակցության ստեղծման մասին ա։ Դրա ողբերգական մասն էն ա, որ 92 թվականից (գուցե՝ ավելի վաղ) քաղաքականության մասին պատկերացումները չեն փոխվել՝ միտինգ, որտեղ հավաքվում են +/- նույն մարդիկ ու բողոքում կառավարող ուժից, որից հետո մաքսիմում՝ երթ։ Էստեղ նույնիսկ հետընթաց կա, քանի որ գոնե առաջ գիտեին, թե ուր ուղղորդել երթը (Բաղրամյան 26), իսկ հիմա էդ հարցն իր միանշանակ պատասխանը կորցրել ա։ Ողբերգության մյուս հատվածն էն մասին ա, որ խորքային համոզմունք կա, թե ընտրություններում պետք ա հաղթի ուժը, որին աջակցում են դրսից՝ այլ պետություններից, ուժային կենտրոններից, հիմնականում՝ Ռուսաստանից։ Սրա միաժամանակ երգիծական ու ողբերգական մասն էն ա, որ անկախ նրանից, թե ինչ աջակցություն կա դրսից (կամ կա՞ արդյոք), մարդիկ ամեն ինչ անում են, որ ի ցույց դնեն դա։ Դա այլ կերպ հնարավոր չի լինի բացատրել բացի համոզմունքից, որ ընտրողների մեծ մասը պետք ա երջանիկ լինի ընտրել խումբ, որի որոշումներում օտարերկրյա մասնակցություն կա և որն իր հաղթանակն այլ կերպ չի պատկերացնում, քան օտարերկրյա աջակցությամբ։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
