«Հակառուս «փորձանքագետները» երբևիցե մտահոգ եղե՞լ են 3 միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով»․ Գարիկ Քեռյան
![]() 344 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 00:30 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առկա սրացումն ու ճգնաժամային իրողությունները չափազանց կարևոր են ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում: Ինչո՞ւ, թերևս բացատրելու կարիք էլ չկա: Երկու երկրների միջպետական հարաբերություններին ուղեկցող լարվածության մեջ ցանկանում եմ առանձնացնել մեկ դրվագ: Մոսկվան հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր երկրում հաստատված սփյուռքի գործոնը: Եթե նկատել եք, ՌԴ ադրբեջանական մոտ երեք միլիոնի հասնող համայնքը, իր տնտեսական, մշակութային, լոբբիստական և այլ կառույցներով առաջինը ենթարկվեց սահմանափակումների: Եվ սա լրիվ կանխատեսելի էր, այլ կերպ չէր էլ կարող լինել: Հիմա ասածս ինչ է հուշում: ՌԴ հետ հարաբերություններում տարրական տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած սրացում առաջինը բարդացնելու է ռուսահայ համայնքի մեր հայրենակիցների դրությունը: Եթե Ադրբեջանում տասը միլիոնից ավել բնակչություն կա, և Ռուսաստանի համայնքը կազմում է դրա մեկ երրորդը, ապա ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում քան Հայաստանում: Հիմա ցանկանում եմ հասկանալ «հայրենասեր», «ազգասեր», «ինքնիշխանություն թմբկահարող», «ժողովրդավարասեր» և արևմտամետ հակառուս «փորձանքագետները» և նրանց հարթակ տրամադրող լրատվամիջոցները երբևիցե մտահոգ եղե՞լ են երեք միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով: Գուցե գրանտակերությունն ավելի՞ կարևոր է, քան մարդկային ճակատագրերը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
