«Վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը»․ Արթուր Վանեցյան
![]() 220 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 22:12 «Նպատակը լռեցնելն է ընդդիմախոսներին, լռեցնել այն մարդկանց, որոնք կարողանում են հասարակական կարծիքի վրա ազդել, լռեցնել բոլոր այն մարդկանց, որոնք կկարողանան ինչ-որ մի կերպ հակազդել իշխանությունների հակահայկական օրակարգերին, իսկ մնացած բոլորին ուղղակի վախեցնել»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալումներին ու կալանավորումներին։ «Բայց վախի մթնոլորտը կարող է ձգվել շատ կարճ, դա ինչ-որ մի փուլում տրաքվում է ու բերում է հակառակ էֆեկտի,- հավելեց նա։ Անդրադառնալով Եկեղեցու դեմ սկսված արշավին՝ Վանեցյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցին վարկաբեկելով՝ մի իրավիճակ ստեղծել, որ չկան հեղինակություններ, չկան կարմիր գծեր, ու ինքը կարող է անցնել բոլոր կարմիր գծերի վրայով․․․ Նրա նպատակն է եկեղեցականների մեջ մտցնել ատելություն ու կռիվ, որ վարկաբեկի Եկեղեցին»։ «Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ նա ոչ մի բան չի մոռացել, ոչ մի բանից չի հրաժարվել, այդ թվում՝ Եկեղեցին գրավելուց, հավատացեք, գալու է մի օր, երբ հասկանա՝ դա հարմար օր է, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը, ինքն էլ առաջնորդելու է այդ արշավը դեպի Եկեղեցի՝ ցույց տալով, որ ինքն, իբր, եկեղեցու դեմ չի պայքարում, այլ կոնկրետ անձերի»,- ընդգծեց Վանեցյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
