«Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպ»․ Հակոբ Բադալյան
![]() 250 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 19:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մարդիկ նստած քննարկում են՝ ճանապարհին ամերիկյան միջնորդությունն է ձեռնտու Հայաստանին, թե՞ ռուսական, ինդոնեզական, ճապոնական կամ չգիտեսինչական: Սա հնարավոր է անել միայն քաղաքական անգրագիտության կամ պարզապես օտար գործակալական մղումների դեպքում: Ներեցեք, գիտեք, հարգելի հետևորդներ, որ ես բացարձակապես չեմ առաջնորդվում որևէ տարբեր տեսակետ «գործակալությամբ» կնքելու բանաձևով, բայց տվյալ պարագայում այլ չափում լինել չի կարող՝ կամ քաղաքական անգրագիտություն, խնդրի ռազմա-քաղաքական էության բացարձակապես անհամարժեք ընկալում, կամ գործակալություն, երբ այս կամ այն երկիրը ուղիղ կամ անուղղակի պատվիրակում է առաջ մղել իր շահը: Կրկնեմ, այստեղ մաքսային բրոքերի ընտրության հարց չէ, այստեղ դաշնակցի ընտրության հարց չէ: Այստեղ շատ պարզ հարց է՝ Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքի կենսագործունեության ռեժիմ: Եվ, եթե այդ ռեժիմի սահմանման հարցում դիտարկվում է որևէ երրորդ կողմ՝ անկախ դրա գործառութային իրավասության չափից, դա նշանակում է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը «ճանաչել» հակառակ տրամաբանության մեջ՝ որևէ կերպ վիճահարույց տարածք, որի հանդեպ վեճը հարթվում է երրորդ կողմի տարբերակի կիրառումով: Այսօր այդ կերպ վեճը կհարթվի, իսկ վաղը, մյուս օրը՝ դա էլ արդեն բավարար չի լինի վեճը հարթելու համար, մինչդեռ նախադեպը կլինի ստեղծված: Այն, ինչին ձգտում է Ադրբեջանը՝ ստեղծել Հայաստանի տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպ: Հիմա, կրկնեմ, Ադրբեջանին այս հարցում օգտակար հնարավոր է լինել միայն կամ որևէ օտար գործակալ, կամ քաղաքականապես տկարամիտ լինելու դեպքում: Ներեցեք այդ կոշտ ձևակերպումների համար: Չունեմ որևէ մեկին վիրավորելու կարիք, դրա համար չեմ ասում տկարամիտ ընդհանրապես, ասում եմ՝ քաղաքականապես տկարամիտ: Սա է, ինչպես ասում են՝ ոչինչ անձնական: Այդ նույն մարդիկ որևէ հարցում գուցե բանիմաց և խորագետ են ամբողջապես, բայց, եթե քաղաքականության մեջ ի վիճակի չեն տարբերակել շատ պարզ իրողություններ, պետք է պարզապես ձեռնպահ մնան դրանց առնչությամբ հանրայնորեն արտահայտվելուց՝ ելնելով հանրային ու պետական շահից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
