Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Կարճ ասած՝ Կառավարությունը փորձում է խլել շենքը»․ Տիգրան Աբրահամյան

«Կարճ ասած՝ Կառավարությունը փորձում է խլել շենքը»․ Տիգրան Աբրահամյան
197
Այսօր, 13:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել:
Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Խոսքը Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող՝ ԼՂՀ ներկայացուցչության շենքի, սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին է:
Կարճ ասած, կառավարությունը փորձում է խլել արցախցիների հավաքատեղի և պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը՝ ուղերձ հղելով ադրբեջանցիներին, որ վճռական է Արցախի էջը փակելու և ցանկացած դիմադրություն կոտրելու հարցում»: