«Քո տերերը գնալու են Պուտինի հետ հաշտության, դու մնաս անտեր շպրտված». Մանուել Մանուկյան
![]() 128 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 17:18 Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյան, այն ծրագիրը որը քո տերերը առաջարկում են քեզ, ինչու չարեցին մինչև 2020թ-ը։ Որովհետև թուրքը քեզ նման անուղեղ չէր, թուրքը ձեր ընդհանուր տերերի առաջ դրել էր նախապայմաններ կոնկրետ կետերով, որոնցից առաջինը՝ Արցախի հանձնումն էր, քո տերերն էլ դա դրեցին քո վրա և դու հանուն Պուտինի դեմ միասնական ճակատով պայքարելու գաղափարի գնացիր այսքան զիջումների, քեզ թվում է թե Պուտինին պիտի հաղթեք, բայց այնքան չեք տրամաբանում, որ դա անհնար է, որ ի վերջո Հայաստան է կործանվելու այդ մեծ բախման արդյունքում և քո տերերը գնալու են Պուտինի հետ հաշտության, դու մնաս անտեր շպրտված։ Ռուսաստանը գերտերություն է, ունի անծայրածիր տարածքներ, միջուկային զենք և նրա հետ ի վերջո հաշվի են նստելու բոլորը, բայց դու ո՞վ ես դառնալու։ Քեզ ո՞վ է էլ շան տեղ դնելու երբ այստեղից հեռացավ Ռուսաստանը։ Մի՞թե այնքանը չես հասկանում, որ Ռուսաստանը հեռացավ այստեղից Հայաստանը ոչ մի կշիռ չի ունենա, եթե նույն քո Արևմուտքի գործընկերները այսօր ժպտում են դեմքիդ, գովաբանում են քեզ, սուտ խոստումներ են տալիս և այլն, դա մի միայն Ռուսաստանի այստեղ լինելու համար է արվում, քանի Ռուսաստանը այստեղ է դու կշիռ ունես Արևմուտքի մոտ, դու այլընտրանք ունես Արևմուտքի դեմ, դու որ զինվորագրվել ես Պուտինի դեմ պատերազմ սկսելու ծրագրին, ո՞ւմ երեխեքի արյամբ ես ուզում Պուտինի դեմ պատերազմել։ Ժողովրդին մատնես չքավորության, անտերության, սովի, քաոսի, հանուն նրա որ գոհացնե՞ս արևմուտքին։ Մի ողջ ազգի կործանես հանուն նրա, որ վաղը քո կաշին փրկես և ապաստան ստանա՞ս արևմուտքում։ Ահա թե ինչքան ես դու սիրում Հայ Ժողովրդին, մի ողջ ազգի վրա թքած ունենալով փրկես քո կաշին։ Ազգը պիտի հետևություն անի և հասկանա ինքը պատրաստ է Պատերազմել Ռուսաստանի դեմ, որին տանում է երկիրը նիկոլ փաշինյանը»։ Աղբյուրը` Մանուել Մանուկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
