«Այո՛, ես Ղարաբաղը ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 1057 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 14:48 «Շատ են ասում, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»,- ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ես չեմ կարող ասել, որ դա այդպես չէ, բայց դա ճշմարտության ոչ օբյեկտիվ մի հատվածն է։ Այո՛, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա 2022 թվականի հոկտեմբերն էր»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2022 սեպտեմբերյան դեպքերից հետո դիմելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ օգնություն չի ստացել։ «Մեր առաջին ռեակցիան այն էր, որ մեր դաշնակիցները մեր տարածքային ամբողջականությունը չեն ճանաչո՞ւմ։ Հետո եկավ գիտակցումը՝ իսկ մենք ճանաչո՞ւմ ենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա հնարավոր չէ, քանի դեռ չենք ճանաչել հարևանների տարածքային ամբողջականությունը․ «Գտնում եմ, որ ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել և իրադրության սխալ գնահատականի հետևանքով է, որ դա շուտ չեմ արել»,- մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
