Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»». Էդուարդ Շարմազանով

«Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»». Էդուարդ Շարմազանով
222
Այսօր, 14:36

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Կարծում եմ՝ ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն, այնքան էլ՝ Եկեղեցին։
Թե բա՝ իմ համար Եկեղեցին սրբություն է։
2018-ին էլ Արցախն էր նրա համար սրբություն, իսկ 2019-ին էլ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։
2020-ի նոյեմբերին /պատերացմից հետո/ կապիտուլյանտն պնդում էր, որ պետք է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։
2021-ին էլ հայտարարում էր Արցախի «անջատում՝ հանուն փրկության» օպերացիայի մասին, բայց 2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։
Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»։
Ասելով որ լիներ, Հիտլերն էլ ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է։
Մի մարդու նման պետք է սատարել Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին այս հակազգային ռեժիմի հարձակումներից»: