«Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ Վեհափառը քննարկած լինի Նիկոլ Փաշինյանի սեռական օրգանները»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 238 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 22:24 «Ինչու էր Նիկոլ Փաշինյանն ասուլիս հրավիրել․ առաջին հերթին, որ ասի՝ Մայր Աթոռի դեմ սանձազերծած պայքարում գնալու եմ մինչև վերջ»,- 24Նյուզ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն արեց, որը իրականության հետ որևէ աղերս չունի։ Նա ասաց․ «Եթե կաթողիկոսը հանրային կերպով կարող է շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատն ու բարեվարքությունը»։ Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ որ Վեհափառը քննարկած լինի Նիկոլ Փաշինյանի սեռական օրգանները։ Փոխարենը մենք տեսնում ենք՝ գրեթե ամեն առավոտ Նիկոլ Փաշինյանի սաղմոսները՝ նվիրված Վեհափառին, հոգևորականներին, որոնց նա կոչում է ավազանի անունով, և տեսնում ենք մոլագար հետևողականություն»,- նշեց Զոհրաբյանը։ Նրա դիտարկմամբ՝ Եկեղեցու դեմ պատերազմը թուրք-ադրբեջանական տանդեմի հանձնարարականն է։ «Թուրք ադրբեջանական տանդեմնն է Հայ Առաքելական Եկեղեցին միշտ համարել թշնամի կառույց, Փաշազադեն այն համարել է ֆաշիստական կառույց և վտանգ։ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին վերահաստատեց, որ ինքը հասնելու է նրան, որ Վեհափառը դուրս գա Մայր Աթոռից։ Բնականաբար ինքն է առաջնորդելու, և առաջիկայում տեսնելու ենք այդ մոլագար, սրբապիղծ շարժումը դեպի Մայր Աթոռ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
