«Փաշինյանը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ»․ Սուրեն Սուրենյանց
![]() 299 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 00:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսը զավեշտով, կեղծիքով, մանիպուլյացիայով հարուստ էր և մեծ հաշվով՝ փաստացի վարչապետը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ: Անշուշտ, Փաշինյանի մտքի «գոհարներին» անդրադառնալու առիթ կլինի, բայց հիմա ուզում եմ խոսել ասուլիսի «ամենապոպուլյար» թեմայի՝ արտապատվիրակման մասին: Փաշինյանը փորձել է համեմատական անցկացնել Հայաստանի ներկայիս արտապատվիրակված ենթակառուցվածքների և Սյունիքով նախատեսված ճանապարհի միջև՝ ընդգծելով, որ երկաթուղային համակարգը, «Զվարթնոց» օդանավակայանը և ջրամատակարարման որոշ ոլորտներ նույնպես գտնվում են արտասահմանյան կառավարման ներքո, սակայն «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը դրանից չեն խախտվել»։ Նման համեմատություն անելու համար՝ մարդը կա՛մ կատարյալ դիլետանտ պետք է լինի, կա՛մ մանիպուլյացիայի մեծագույն վարպետ: Ըստ իս, Փաշինյանի պարագայում այս երկու գործոնները միախառնված են: Հայաստանի ջրային համակարգի կամ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման արտապատվիրակումը կատարվել է ներդրումային պայմանագրերի շրջանակում, որոնց դեպքում ՀՀ-ն պահպանում է լիարժեք իրավասություն, վերահսկողություն և իրավական գերակայություն այդ ենթակառուցվածքների նկատմամբ։ Սյունիքի ճանապարհի հարցում Ադրբեջանը բացահայտորեն պահանջում է ռեժիմ, որի դեպքում Հայաստանի իրավասությունները՝ մաքսային, սահմանային և անձնագրային, փաստացի չեն գործելու այդ ճանապարհի նկատմամբ։ Առնվազն, սահմանափակվելու է Հայաստանի ինքնիշխանությունը: Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումները ծագել են ոչ թե տնտեսական անհրաժեշտությունից, այլ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքով առաջ քաշված ռազմաքաղաքական պահանջների համատեքստում։ Այստեղ, ըստ այդ, անիմաստ է խոսել փոխադարձության համագործակցության բաղադրիչների մասին: Այսպիսով, գործ ունենք ոչ թե տնտեսապես շահավետ նախաձեռնության, այլ մի լուծման հետ, որը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական շահեր բախման կիզակետ: Դարձյալ պնդում եմ, որ ուրվագծվող լուծումը շատ ավելի ռիսկային ու վտանգավոր է, քան այն, ինչ նկարագրված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
