«Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը գրավվում է Իսրայելի կողմից». Վարդան Ոսկանյան
![]() 222 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 00:36 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը փաստորեն հենց այս պահին գրավվում է Իսրայելի կողմից։ Նահանգում բնակվող սիրիացի դրուզներին աջակցող Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիան «ազատագրած», էրդողանական վարչախմբի աջակցությունը վայելող, վերջերս Բաքու այցելած և Իրանը թշնամի համարող Աբու Մուհամմադ ալ-Ջոուլանիի ենթակայության տակ գտնվող զորամիավորումներին։ Սա սոսկ տեղային զինված բախում չէ, այլ հաշվի առնելով ռազմաքաղաքական դերակատարների և շահառուների բազմազանությունը, զարգացման մի քանի հնարավոր սցենարներ պարունակող գործընթաց, որի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախումը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա։ Սա է այսօրվա հարափոփոխ աշխարհը, երբ օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ բոլորովին նոր զարգացումներ և անսպասելի վերադասավորումներ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
