Եթե լսեք՝ «միջանցքը» տվել ենք, չհավատաք. «Հրապարակ»
![]() 155 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու թիմը շուրջ հինգ տարի է՝ հերքում են, պնդելով, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, սակայն երեկ հրավիրած ասուլիսի գլխավոր նպատակը միջանցքի մասին մանիպուլյատիվ մտքեր տարածելն էր: Ուստի ասվեց, որ «միջանցք» տերմինը միջազգային է, եթե կարդաք-լսեք, որ միջանցք ենք տվել, չհավատաք, դա նույն ճանապարհն է, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «մեզ համար «միջանցք» բառը ստացել է որոշակի ալերգիկ կոնտեքստներ»: «Շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները երբ ասում են միջանցք, մենք մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք։ Ընդհակառակը՝ ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք եւ այլն։ Հիմա ամեն անգամ խնդիր առաջանում է, երբ որ ասեցին միջանցք, իրենք ո՞ր միջանցքը նկատի ունեն՝ ա՞յն միջանցքը նկատի ունեն, թե՞ այն միջանցքը»։ «Ասենք՝ Հայաստանի Հանրապետության Հյուսիս-Հարավ ճանապարհը գիտե՞ք ոնց է կոչվում. Հայաստանի պաշտոնական փաստաթղթերի մեջ գրվում է՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»: Եվ չի հերքել, որ ԱՄՆ-ից, ԵՄ-ից առաջարկներ է ստացել ճանապարհի արտապատվիրակման մասին, ասել է՝ միջանցքի հարցում տվել է համաձայնություն, բայց դեռ չի որոշել՝ ում պատվիրակել։ Եվ բերել է «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային համակարգի, «Հայփոստի» օրինակները, որոնք «արտապատվիրակված» են, բայց «շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը»: Անդրադառնալով ճանապարհի վարձակալությանը, որի մասին խոսել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, ասաց. «Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք, եւ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները որոշակի պայմաններում՝ այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»: |
«Պուտինը մերժել է «Օրեշնիկ»-ով Զելենսկու գրասենյակին հարվածելու առաջարկը»․ Լուկաշենկո
2416:30«Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ հանդիպել, եթե օրակարգ լինի»․ Լավրով
4816:12«Շատ զայրացած եմ դրա պատճառով»․ Թրամփ
6316:00Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին
4115:06«ՀՀ արդարադատության համակարգը հանցավոր ու հանցածին համակարգ է»․ Հայկ Դեմոյան
4914:36««Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ տնտեսական համագործակցությունը»․ թուրք նախարար
22414:24Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5114:18«Նիկոլ Փաշինյանը վստահ չէ իր քպ-ական խմբակի վրա»․ Սևակ Հակոբյան
6913:54