Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Տավուշի մարզպետը չգիտի՝ սեպտեմբերին որտեղ են դաս անելու նոյեմբերյանցի աշակերտները»․ Ոսկան Սարգսյան

«Տավուշի մարզպետը չգիտի՝ սեպտեմբերին որտեղ են դաս անելու նոյեմբերյանցի աշակերտները»․ Ոսկան Սարգսյան
161
Երեկ, 18:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները։
Սկսվել է Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքի քանդումը, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել. «Որքա՞ն է Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքը, դպրոցի նոր շենքը որտե՞ղ է կառուցվելու, դպրոցի ներկայիս շենքը քանդվելո՞ւ է, ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը, գալիք ուսումնական տարում որտե՞ղ են կայանալու դասերը»։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքի մասով առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գալիք ուսումնական տարին երեխանների ուսումնական դասընթացները շարունակվելու է համայնքի կողմից տրամադրվող որևէ հանրային տարածքում»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը գործում է Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո, մարզպետարանը պարտավոր էր իմանալ, թե դպրոցը որքան հողատարածք ունի։ Մարզպետը նաև չի պատասխանել այն հարցերին, թե ե՞րբ է սկսվելու և ավարտվելու նոր շենքի շինարարությունը։ Մեկուկես ամսից նոր ուսումնական տարին է մեկնարկում, Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքը քանդում են, մարզպետը չգիտի, թե այդ դպրոցի ավելի քան 400 աշակերտները դասերը որտեղ են անցկացնելու, հույս ունենալով, որ համայնքը դրա համար հանրային ինչ-որ տարածք կտրամադրի։ Այ քեզ բան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան