«Միջանցք է տալիս Ադրբեջանին և Թուրքիային․ առաջ են գալու բազմաթիվ անվտանգային խնդիրներ»․ Իշխան Սաղաթելյան
![]() 140 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 18:50 «Երբ մենք 4 տարվա մեջ ասում էինք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է, և խնդիրն այն է, թե ով է լինելու այդ միջանցքի վերահսկողությունն իրականացնողը, իրենք մեզ մեղադրում էին, թե ընդդիմությունը մանիպուլացնում է, չկա այդպիսի բան»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ թեև մինչև վերջերս Փաշինյանը հերքում էր, բայց ակնհայտ է, թե ինչ է անում և ինչ է ուզում։ «Փաստն այն է, որ նա լուրջ սահմանափակումներով, ՀՀ տարածքով միջանցք է տալիս Ադրբեջանին և Թուրքիային։ Հիմա քանի որ դա արդեն փաստ է, որպեսզի ինքը հիմնավորի, սկսել է իր հերթական կեղծիքը և ստերը՝ փորձելով արդարացնել, նույնիսկ լկտիության աստիճանը հասել է նրան, որ ասում է՝ «հյուսիս-հարավ» ճանապարհին էլ ենք միջանցք ասում, մեր ինքնիշխանությունը պահելու ենք։ Բայց կա փաստ՝ միջանցքը տվել է, և հիմա կրկին փորձում է խաբել․․․ Ինչքա՞ն կարելի է մարդկանց հիմարացնել՝ իր հերթական զիջումը, հանձնումը հիմնավորելու համար։ Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայաստանը և, արտատարածաշրջանային ուժերին բերելով մեր տարածաշրջան, Իրանի սահմանին, դա բերելու է ոչ թե կայունության, խաղաղության, կոմունիկացիաների բացման, այլ բերելու է նոր անկայունության և դրանով մեր խնդիրները ոչ միայն չեն լուծվելու, այլև առաջ են գալու բազմաթիվ նոր անվտանգային հարցեր և խնդիրներ»,- ընդգծեց Սաղաթելյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
