«Նողկալի է լսել, թե ինչպես են իրենց «վոժդի» օրինակին փորձում նմանվել»․ Արմինե Օհանյան
![]() 199 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 20:18 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ այս իշխանության ներկայացուցիչներից շատերին մոտիկից եմ ճանաչում՝ մի մասը «Հրապարակում» են աշխատել տարբեր շրջաններում, մի մասին իմ տանը հյուրընկալել եմ, մի մասն անգամ ապրել են որոշ ժամանակ, բոլորը՝ մեծ խմբով ներկա են եղել «Հրապարակի» 5-ամյակի ու 10-ամյակի միջոցառումներին, և ամենակարևորը՝ նրանց ծնողների տարիքին եմ, ուրեմն կարող եմ ինձ թույլ տալ և իմ հիասթափությունն ու զայրույթը հայտնել: Նաև ափսոսանքս, որ իրենցից ոմանք բոլոր շանսերն ունեին նորմալ մարդ մնալու, բայց 6-7 տարում այնքան փչացան, որ, ըստ էության, զրկվեցին Մարդ կոչվելու իրավունքից: Որովհետև չի կարող երիտասարդ տղան կամ աղջիկը մարդ կոչվել, եթե տարրական հարգանք չունի իրենից տարիքով մեծի, իրենից ավելի կրթվածի ու գրագետի, կենսագրություն ու վաստակ ունեցող մարդու, արժեքների նկատմամբ: «Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ», «Քաղաքական դիակները պիտի լինեն հոգևոր դիակների կողքին» (նախկին նախագահների և Վեհափառի հանդիպման մասին), «Կտրիճ Ներսիսյանը հերթական անգամ պղծեց վեհարանը», «Սրբապիղծ, սրիկա Վազգեն Գալստանյանը», «Մերօրյա օսման-դաշնակները հիմա էլ ցեղասպանության թեման են դարձրել քաղաքական միավորներ հավաքելու միջոց», «Դաշնակ, արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքը», Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
