Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Նիկոլի իմաստազուրկ մտքերի վրա պետական բյուջեն դատարկում են»․ Սևակ Հակոբյան

«Նիկոլի իմաստազուրկ մտքերի վրա պետական բյուջեն դատարկում են»․ Սևակ Հակոբյան
181
Երեկ, 20:48

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավելորդ մարդիկ ու անիմաստ ծախսեր․ «Կարճ ասած»
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարց է տալիս Փաշինյանին, թե որքան է արժենում պետական բյուջեի վրա իր ու կնոջ «Կրթվելը նորաձև է» շոուն․ Էն որ պարբերաբար լիքը մարդկանց, մի մասին, ամենայն հավանականությամբ համոզելով, խնդրելով, կամ գուցե ստիպել-սպառնալով տանում-նստեցնում են որպես հանդիսատես ու մարդ ու կին տանջում ուղեղները։ Պատասխանում է՝ գաղտնիք է, թե ինչքան, բայց դա հո իր վրա չի ծախսվում, դա ծախսվում է ՀՀ վարչապետի վրա։ Բա՝ ես վարչապետն եմ, բա՝ ինչ անում եմ, ձեր հաշվին է։ Ասում է՝ ուր գնում է, ում հետ հանդիպում է, հյուրասիրում է, սաղ վարչապետի գործունեություն է, որը վճարում է հպարտ հարկատուն։ Ու հպարտ վճարում է՝ ինչքան Նիկոլը համարում է ճիշտ։ Լավ, իսկ արդյո՞ք արդար է, որ կառավարության ու նրա ղեկավարի ամեն ցնդաբանության վրա հարկատուն փող ծախսի։ Օրինակ՝ ձեր կուսակցական ժողովները, որը հսկում են ոստիկանները, բերետները, որոնց մասնակցում եք պադավատներով, ինչո՞ւ է վճարում հարկատուն։
Եկեղեցին խոշոր հարկատու է․ եկեղեցին հարկեր է վճարում, որ դուք պետական ռեսուրսը՝ եկեղեցու հարկերը օգտագործելով գնաք ձեր ժողովներին ու քննարկեք եկեղեցու վրա գրոհի հարցը։ Սամվել Կարապետյանը խոշոր հարկատու է․ նրա վճարած հարկերը, որպես բենզին, լցնում եք ձեր ավտոմեքենաները, վճարում եք ձեր ախռանային, ոստիկաններին, գնում եք օր ու գիշեր ժողովներ անում, որ մի բան հորինեք, որ Սամվել Կարապետյանին մի քիչ ավելի երկար պահեք բանտում։ Եվ շատ այլ նմա դեպքեր։ Այսինքն՝ դուք հարկատուի գումարը հենց իր դեմ եք ծախսում։ Որ լրագրողը հարցնում է՝ կրթական շոուն ինչո՞ւ է պետության հաշվին կազմակերպվում, նա նկատի չունի միայն այդ շոուն, նկատի ունի պետության հաշվին ձեր բազմաթիվ անիմաստ ծախսերը։
Էսօր Նիկոլը մի հատ պլակատ էր պարզել կառավարության նիստում, վրան գրված էր՝ «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»։ Լավ սովորելը շատ կարևոր է բոլորի համար, բայց լավ սովորելը, այն էլ էսօրվա Հայաստանում, լավ ապրելու հետ քիչ կապ ունի․ դրա ապացույցը վատ սովորած ու համալսարանից դուրս մնացած Փաշինյանի՝ լավ սովորողների հաշվին լավ ապրելն է։ ԱԺ-ում այսօր կան ՔՊ-ական պատգամավորներ, որոնք շատ բարձր վճարվում են, բայց միայն դպրոցն են ավարտել։ Ձեր օրոք ամեն ինչ է իրար խառնվել, լավ ապրելու հետ կապ ունի ոչ թե լավ սովորելը, այլ իշխանական կերակրատաշտը։ Ձեր Ալենն ասում է՝ հազար գործ անում էր, որ գլուխը պահեր, քանի որ իշխանական կերակրատաշտին մոտ չէր։ Հիմա էնքան մոտ է, որ ընկել է էդ տաշտի մեջ, ու նայեք հայտարարագիրը։

Էսօր 180 ընտանիք բողոքի ցույց էր անում, որովհետև վթարային շենքերը հեսա-հեսա փուլ կգան իրենց վրա․ էդ 180 ընտանիքից և ոչ մեկը լավ չի՞ սովորել, որ տունը փլվում է գլխին։ Այո, լավ սովորելը շատ կարևոր է, բայց մարդիկ վատ են ապրում ոչ թե նրա համար, որ վատ են սովորել, այլ ավելի շուտ նրա համար, որ դուք քամուն եք տալիս պետական միջոցները։ Էդ միջոցները էնպես ծախսիր, որ մեր երկրում վատ սովորածն էլ աշխատանքի տեղ ունենա, ապրելու հնարավորություն ունենա։
Մեզ ասում եք՝ պետական բյուջեն համարեք ձեր ընտանեկան բյուջեն, բայց դուք ինքներդ պետական բյուջեի հետ վարվում եք էնպես, ինչպես երբեք չեք վարվի ձեր ընտանեկան բյուջեի հետ։ Մեկ օրինակ․ շատերդ եք տեսել նախկին Փաշինյանի բնակարանը մինչև վարչապետ դառնալը․ հիշում եք, չէ՞ ինչ վիճակ էր․ տպավորություն էր, թե էն խուժանական գիրքը, որ գրել է, սևագիրը տան պատերին է արել, իր ընտանեկան միջոցները չէր դնում պատերը ներկելու վրա՝ լինելով շատ «քարից փող քամող» իբր ընդդիմադիր։ Բայց հենց դարձավ վարչապետ, քո փողով, ժողովո՛ւրդ ջան, գերթանկարժեք նորոգեց իր կեցավայրը։
Երբ լրագրղը հարցնում է, թե ինչ փողերով է քո ու կնոջդ կրթական կրկեսը, նրանց հարցը իրականում այն է, թե ինչու ես պետական բյուջեն քամուն տալիս։ Մի հատ պլակատ է գրել, որի վրա միլիոններ են ծախսելու․ որովհետև պետք է փակցնեն դպրոցների պատերին․ իսկ Նիկոլի բոլոր իմաստազուրկ մտքերի վրա պետական բյուջեն դատարկում են․ մի բան էլ էր ասել՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն ի ընտանիքն է»․ 100 հազար դոլար ծախսեցին, որ դա մի քանի ստոլբայի վրա դնեն, էլի մեր հաշվին։
Էդ կարգի անիմաստ ծախսերը մշտական են․ կարդացի՝ ՍԴ դատավորների աշխատավարձը որոշվել է 1 մլն դրամից դարձնել 1 մլն 250 հազար դրամ, ու ամեն ամիս էլ էդքան էլ հավելավճար տալ։ Ինչի՞ համար․ ըստ երևույթին՝ նրա համար, որ ՀԷՑ-ի խլումը համարեն սահմանադրական, նրա համար, որ վաղը ասեն՝ հողերի հանձնումը սահմանադրական է։ ՍԴ ամեն դատավոր մեկ ամսում ստանալու է 65 թոշկառուի թոշակի չափ գումար։ Քո թոշակը չի բարձրանում, սիրելի՛ քաղաքացի, արդեն մի քանի տարի, որովհետև Նիկոլը համարում է, որ էս երկրում քեզանից բան կախված չէ․ ՍԴ դատավորից ունի ակնկալիք, բարձրանում է նրա աշխատավարձը։ Էդ աշխատավարձի բարձրացումը անիմաստ ծախս չէ՞։
Էդ որ Բրյուսելում․ մոտ 4,5 մլն եվրոյով դեսպանատան շենք են գնում, անիմաստ ծախս չէ՞։ Էդ որ ԱԺ նախագահը մեր հաշվին հակատարիքային քսայուղ ու դեզոդորանտ կամ ոսկե թզբեհ է գնում, ավելորդ ծախս չե՞ք համարում։ Մամուլը գրում է՝ Էջմիածնի դպրոցն ընդամենը նորոգման կարիք ուներ, բայց քանդում են ու 7-8 մլն դոլարով նորը կառուցեն։ Իմաստը չենք հասկանում, ոնց գցում-բռնում ենք պատճառ ենք տեսնում այն, որ շենքը կառուցողը կարող է ՔՊ-ական է կամ վերնախավի բարեկամ-հարազատ։
Կառավարության դիմաց ակցիա են անում տարեցները, երեխաները, ասում են՝ հանրակացարանը, որտեղ ապրում ենք, փլվում է, գումար չի տալիս Երևանի քաղաքապետը, բայց 170 ազար դոլարից ավելի տալիս է, որ Ավինյանի պատվին գեղասահքի մրցաշար անցկացնեն։ Գավաթները ձեր հաշվին արեք։ Նիկոլն էլ մենակ 40 հազար դոլար մսխեց Սևանի ափին հեծանիվ քշելու համար։ Քաղաքացուն ասել եք՝ ինձ ընտրի, ձեր վթարային շենքի հարցը կլուծենք, էս ընթացքում ամեն ինչի վրա փող եք ծախսել, բացի էդ քաղաքացուց։ 200 հազար դոլարից ավելի ծախսեցիք, որ Ավիյանը երդվի ծառայել երևանցիներին, էսօր երևանցիները փողոց էին փակել, որովհետև ձեր կուսակցությանն ու ձեր գրպանին եք ծառայում։ Հլը թող ամեն աիմաստ ծախսի փոխարեն տուն սարքեիք, ոչ մի վթարային շենք երկրում քաղաքում չէր մնա։ 140 հազար դոլար են տալիս ընթերցանության միջոցառմաը, բայց մարդիկ ծածկ չունեն գլխներին։
Այ էս անիմաստ ծախսերի մասին են հարցնում, ասում է՝ ինչքան պետք ա, ծախսում ենք։ Ծախսիր, ինչքան ուզում ես, բայց քո՛նը ծախսիր։ Մի հատ 6 մլն դոլար տվել էիք հիվանդանոց էիք սարքել Մարտունիում, անցել է 2 տարուց պակաս ժամանակ, հիմա էլ 100 հազար դոլարից ավելի տալիս եք վերանորոգմանը։ Բա էդ սաղ հարկատուների փողերն են։ Անընդհատ ձեզ հիշեցնելու ենք ամենամեծ պետական թալաններից մեկը՝ ավելի քան 60 մլն դոլարի խժռումը ԱՆԻՖ հիմնադրամով։ Թալանի փաստը կա, բայց մեղադրյալ չկա։ Էդ հիմնադրամի անունների ցանկը կարդանք՝ չեմ կարծում մի պատահական մարդ գտնեք, բոլորը կապված են ազգակցական, կուսակցական թելերով, սա Ավինյանի էսինչն է, նա էնինչն է, սա դասընկերն է, սա կնոջ ընկերուհին է։
Ու էսպես էլի լիքը ծախսեր․ Կարդում ես՝ ԱԺ-ն 4,7 մլն դրամ ծախսել է 17 դրոշ գնելու համար, ամեն դրոշը 260 հազարից ավել է կազմում, էն դեպքում, երբ 20 հազարով օնլայն ծախում են։ Կամ մեկ այլ տեղ կարդում ես՝ 100 հազար դոլար ծախսել են ԱԺ բակում սրճարանի վրա։ Ժողովուրդ ջան, էդ ԱԺ դարպասները ոնց որ սրանք բացել էին ձեր առաջ, բա հիմա ձեզնից քանի՞սն են գնացել ԱԺ բակի սրճարան․ բա ձեր հաշվին է բացվել, հլը գնացեք, տեսնենք դարպասներից ներս կթողնե՞ն։
Որ իրենց հարցնես, կասեն՝ մեզ ժղովուրդն է ընտրել ու դրանով էլ թույլ է տվել անենք, ինչ ուզում ենք, ծախսենք ինչքան ուզում ենք․ ձեր տված քվեն մեռան չարաշահելով․ 50 հազար դոլարով՝ ինչ-որ անպիտան արբանյակ, 20 հազար դոլարով՝ թուրք լրագրողների հրավեր․ պադավատապետությունը վերացնել խոստացողները կես միլիոն դոլարի հակակոռուպցիոնի համար ավտոներ գնեցին, մի էդքան քննչականի, ոստիկանության։ Մենակ էս տարի 4 մլն դոլարով 67 հատ ավտո են գնել պարեկների համար։ Գլուխդ որ կողմ թեքում ես, պարեկ են, դարձրել են երկիրը պարեկապետություն։
«Լավ սովորիր, որ լավ ապրես»․ ինչքան էլ լավ սովորի, նա չի կարող լավ ապրել, որովհետև հազիվ ձեր կառավարության փորն է պահում։ Սրա համար ես վատ ապրում ժողովուրդ ջան։ Դու վատ ես ապրում, որովհետև վարչապետը երբ կնոջ հետ գնում է ճամփորդության մեկ գիշեր մենակ քնելու համար 2 հազար դոլար է վճարում, էն մեկն էլ տոմսի համար 20 հազար դոլար է վճարում։ Հարգելի երևանցիներ, որ ձեր շենքի վերելակը բերում փոխում են, ի՞նչ արժեքի է տեղյա՞կ եք․ էն որ հլը նոր սարքած՝ կնոպկաներն արդեն փչանում են, բայց քո հաշվին 52 հազար դոլար են տաիս, որ փոխվարչապետի վերելակ փոխեն։
Էս գումարների շռայլության մասին պետք է միշտ հիշել, ոչ մի վայրկյան չմոռանալ։ Պետք է անընդհատ հիշեցնել 6 մլն դոլարանոց չկայացած համերգը․ թե բա՝ փողերը հետ ենք ուզել․ ստացա՞ք․ հեսա թոշակի է արդեն գնում Սնուբ Դոգը։ Դա էլ պետք է անընդհատ հիշեցնել, Նիկոլի 550 հազար դոլարանոց ծառայողական ավտոն էլ, Ալենի 220 հազար դոլարանոց ավտոն էլ և անիմաստ ծախսած ամեն դրամը։
Կարճ ասած՝ անարդյունավետ ծախսերը միշտ էլ անթույլատրելի են, բայց հատկապես երբ այն անում է կառավարություն, որից զզված ես, որին համարում ես պետությանը թշնամի է՝ արած բազում վատությունների, բերած ողբերգությունների պատճառով, այ նրանց ծախսերը ոնց որ հենց քո հացի փողը ծախսեն։ 2019 թվականին, երբ Նիկոլը 350 հազար դոլարով Գյումրուց թռավ ԱՄՆ, քչերին էր դա հետաքրքրում։ Ընդիմադիր մամուլն ու գործիչները դատապարտում էին, մարդիկ ասում էին՝ ժողովրրդի վարչապետն ա, լավ ա անում։ Բայց հիմա, երբ նրանց աչքի փուշն է Նիկոլը, ծախսած մեկ լուման անգամ ժողովուրդը համարում է ավելորդ ու կորուստ։ Որովհետև մարդիկ ասում են, որ Նիկոլը ոչ միայն ծախսում է իրենց գումարները, այլ շնչում է իրենց բաժին օդը»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան