«ՀՀ-ն ընկնում է տոտալ շրջափակման մեջ․ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը մեզ զենք չեն կարող հասցնել»․ Արթուր Խաչիկյան
![]() 500 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 22:24 «Արտապատվիրակումը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեր տարածքի մի մասի վերահսկողությունից: Եթե սա միայն տրանսպորտային հարց լիներ, ինչո՞ւ է Ալիևն ուզում, որ մենք չվերահսկենք»,- «168Ժամ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ շաբաթ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, մինչ այդ էլ «Քարնեգի» հիմնադրամից էին հայտնել՝ Վաշինգտոնից Երևանին ու Բաքվին ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ են ներկայացրել, երեկ էլ Փաշինյանը բացատրում էր, որ արտապատվիրակելու մեջ ոչ մի վատ բան չկա: Խաչիկյանի դիտարկմամբ՝ եթե այդ տարածքը վարձակալող մասնավոր ընկերությունը պայմանագիր կնքի միայն հայկական կողմի հետ, դա դեռ այդքան էլ սարսափելի չէ, բայց եթե պայմանագիրը կնքվում է Ադրբեջանի հետ, նշանակում է՝ այդ ընկերությունը պատասխան է տալիս նաև Ադրբեջանին, և Ադրբեջանն էլ է վերահսկում այդ տարածքը: «Այդ մասնավոր ընկերությունը շատ շուտով կարող է գտնվել Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում, չկասկածե՛ք, որովհետև ԱՄՆ-ը ղեկավարում է իսրայելական լոբբին, իսկ Իսրայելն Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակիցն է մեր տարածաշրջանում. Իսրայելի զենքով հաղթեցին հայերին: Այսինքն՝ շատ շուտով այդ մասնավոր ընկերությունը կա՛մ կանցնի թուրք-ադրբեջանական մենեջմենթի տակ, կա՛մ կարող են ազդեցություն գործել այդ ընկերության վրա, և կամաց-կամաց ընկնի իրենց ձեռքը: Դա լինելուց հետո Թուրքիան և Ադրբեջանն ընդմիշտ Սյունիքը կվերցնեն իրենց վերահսկողության տակ, նրանք այլևս երբեք հետ չեն քաշվի: Սա դառնում է Թուրանի պրոյեկտի ամենակարևոր հատվածը, նրանք դա կհռչակեն Թուրքիայի և Ադրբեջանի համար կենսական շահերի գոտի, և դրանից հետո, եթե մենք փորձենք անգամ ինչ-որ ձևով հետ վերցնել այդ միջանցքը, նրանք կներխուժեն Հայաստան: Սա մեզ զրկում է որևէ հնարավորությունից՝ Իրանից, Ռուսաստանից կամ ուրիշ երկրներից ռազմական օգնություն ստանալ, քանի որ ամերիկացիները թույլ չեն տա, որ այդ ռազմական օգնությունն անցնի իրենց կողմից վերահսկվող տարածքով: Այսինքն՝ մենք հիմա տոտալ շրջափակման մեջ ընկանք՝ ռազմաստրատեգիական իմաստով: Եթե նորից հարձակում լինի, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը մեզ զենք չեն կարող հասցնել»,- ընդգծեց Խաչիկյանը՝ հավելելով, որ այս ամենն իրականացվում է Եվրոպայի ճնշման տակ, Եվրոպան ստոր ձևով կաշառում է այս կառավարությանը, փող է տալիս հայրենիք հանձնելու համար։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
