«ՀՀ-ի՝ այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը մենք Իրանի դեմ չենք գնահատում»․ Սոբհանի
![]() 131 Երեկ, 23:12 «Մենք ողջունում ենք ՀՀ-ի արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների հետ, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բնական է, որ հարևանները պետք է խաղաղ գոյակցությամբ ապրեն կողք կողքի։ Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց դա պետք է տեղի ունենա ազգային ինքնիշխանության, երկրների տարածքային ամբողջականության շրջանակում»,- այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Անդրադառնալով 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը և հարցին, թե Իրանն ինչպես է գնահատում ՀՀ - ԵՄ մերձեցման քաղաքականությունը, Սոբհանին նշեց․ «Մենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան համարում ենք ՀՀ բնական իրավունքը, ՀՀ-ի՝ այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը մենք Իրանի դեմ չենք գնահատում»։ «Հայաստանի հետ հարաբերություններում մենք անկախ քաղաքականություն ենք որդեգրել, այդ քաղաքականությունը որևէ երկրի դեմ չէ, այլ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների շահերին է ծառայում։ Մենք ցանկանում ենք, որ ՀՀ-ի արտաքին հարաբերություններն այլ երկրների հետ լինեն բնական և լավ։ Մենք Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում այդ հարաբերությունները: Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնել»,- հավելեց դեսպանը։ |
«Կհալածվեն՝ ովքեր կուզեն թաքուն կնքել իրենց երեխաներին, պսակվել եկեղեցով». Մարգարիտ Եսայան
10302:12«Նույն տրամաբանությամբ՝ թուրքերը ցեղասպանություն չեն իրականացրել»․ Կարեն Հեքիմյան
15100:24«ՀՀ-ի՝ այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը մենք Իրանի դեմ չենք գնահատում»․ Սոբհանի (տեսանյութ)
129Երեկ, 23:12Վենսը կոչ է անում ամերիկացի հարկատուներին ազատել Ուկրաինային տրամադրվող օգնությունից
230Երեկ, 22:36«ՀՀ-ն ընկնում է տոտալ շրջափակման մեջ․ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը մեզ զենք չեն կարող հասցնել»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
348Երեկ, 22:24«Սուվեյդա քաղաքը դրուզների հսկողության ներքո է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
140Երեկ, 22:00«Այս շենքի ցուցանակը Թուրքիայի կամ Ադրբեջանի դեսպանատան ցուցանակով չի փոխարինվելու»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
313Երեկ, 21:24«Նիկոլի իմաստազուրկ մտքերի վրա պետական բյուջեն դատարկում են»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
186Երեկ, 20:48