«Արտապատվիրակել եզրույթն ի ցույց է դնում հայկական դիվանագիտության անհաջողությունը»․ Ռուբեն Մելքոնյան
![]() 139 Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ., 21:18 «ՀՀ-ի առջև այսօր ծառացած ամենակարևոր արտաքին սպառնալիքը ստացել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը․․․ Արտապատվիրակել եզրույթն ինքնին ի ցույց է դնում այն, որ հայկական դիվանագիտությունը չի կարողացել դիմագրավել թուրք-ադրբեջանական պահանջներին ու սպառնալիքներին և փաստացի ընդունել է այդ պահանջները, և դա փորձում են ներկայացնել բառախաղի միջոցով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ «Թուրք-ադրբեջանական կողմն ուզում է ոչ թե ուղղակի ճանապարհ, այլ ուզում է կոնկրետ Արաքսի երկայնքով՝ հայ-իրանական սահմանի երկայնքով տարածք, որը չունի ո՛չ լոգիստիկ, ո՛չ տնտեսական նշանակություն, այլ ունի բացառապես քաղաքական ու գաղափարախոսական նշանակություն։ Դա ունի նաև տարածաշրջանային մեծ նշանակություն, որովհետև վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև մի քանի այլ պետությունների։ Դա որպես զուտ լոգիստիկ խնդիր ներկայացնելն ուղղակի իրենց պարտության, դիվանագիտական անհաջողության քողարկման փորձեր են»,- նշեց Մելքոնյանը։ Նրա դիտարկմամբ՝ այդ ամենին դիմագրավելու խնդրի հետ կապված, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ․ «Օբյեկտիվ պատճառն այն է, որ ՀՀ-ն գերթուլացած է դիմագրավելու համար, սուբյեկտիվ պատճառն այն է, որ գործող իշխանությունները ո՛չ այդ հմտությունն ունեն, ո՛չ այդ վտանգի գիտակցումը»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
