ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում չինական բանկերի նկատմամբ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

Եվրոմիությունը չինական երկու բանկեր ներառել է ռուսական ռազմական մեքենայի զսպմանն ուղղված պատժամիջոցների 18-րդ փուլում: Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանի ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների են ենթարկվում ԵՄ-ի կողմից՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի ագրեսիային օգնելու համար: Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ սահմանափակող միջոցներ են կիրառվել «Suifenhe Rural Commercial» և «Heihe Rural Commercial» տարածաշրջանային բանկերի նկատմամբ:
Պեկինին չի հաջողվել հասնել բանկերի՝ ցուցակից հեռացմանը։ Եվրոպական հանձնաժողովն արդեն տեղեկացրել է ԵՄ դեսպաններին, որ ցուցակը կվերանայվի վեց ամսից: Եթե կազմակերպությունները ապացուցեն, որ դադարեցրել են Ռուսաստանի պաշտպանական ոլորտին օգնելը, դրանք կարող են հանվել պատժամիջոցների ցանկից։
«Ֆայնենշլ Թայմս»-ը նախկինում հաղորդել էր, որ տվյալ բանկերը կրիպտոարժույթային գործարքներ են օգտագործել ԵՄ գործող պատժամիջոցները շրջանցելու համար՝ հեշտացնելով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծումը ՌԴ։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
273Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
181Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
150Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
54426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
175423.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69022.10.2026, 02:06