Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ հենակետը տարածաշրջանում»․ Արամ Սարգսյան

«Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ հենակետը տարածաշրջանում»․ Արամ Սարգսյան
103
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 18:54

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստան, Ադրբեջան… Մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է»,- այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Խաղաղությունն առաջին հերթին պետք է Հայաստանին, և թող Աստված տա, որ ԱՄՆ նախագահի կանխատեսած այդ «հրաշքը» իրականություն դառնա։ Վստահ եմ՝ Հայաստանի իշխանությունները այսօր ևս պատրաստ են ստորագրել խաղաղության համաձայնագիրը և բացել բոլոր կապուղիները։
Խնդիրը հենց Ադրբեջանն է, որը, ոչ միայն դեմ է, այլև ժամանակ է ձգում՝ ավելին կորզելու ձգտումով։
Շատ կցանկանայի տեսնել ԱՄՆ իրական աջակցությունը Հայաստանին, նրա դիրքորոշումն ու ազդեցիկ ճնշումները Ադրբեջանի վրա։
Հ.Գ. Այստեղ ինձ համար խնդիրը վրեժխնդրություն չէ. ինձ արդյունքն է հետաքրքրում։ Իսկ այդ արդյունքն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ հենակետը տարածաշրջանում»։

Աղբյուրը`   Արամ Սարգսյան