Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«ՀՀ չորս ղեկավարներից միակ սկզբունքային գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է»․ Թաթուլ Հակոբյան

«ՀՀ չորս ղեկավարներից միակ սկզբունքային գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է»․ Թաթուլ Հակոբյան
81
Այսօր, 00:03

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լևոն Տեր-Պետրոսյանը՝ միակ սկզբունքային գործիչ
Քանի որ խոսք է գնում սկզբունքայնության մասին, թույլ տվեք մի բան գրել:
Ուրեմն, ՀՀ չորս ղեկավարներից միակ սկզբունքայինը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Երբ նա 1989 թվականի օգոստոսին ընտրվեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, անգամ այդ ժամանակ կոմունիստ չէր: Առաջին նախագահը ունեցել է ՄԵԿ կուսակցություն՝ Հայոց Համազգային Շարժում և ՎԵՐՋ: Իհարկե, կվիճեք, ասելով՝ իսկ ՀԱԿ-ը՞: ՀԱԿ-ը նույն ՀՀՇ-ն է:
Ռոբերտ Քոչարյանը եղել է կոմունիստ՝ Խորհրդային Ադրբեջանի ԿԿ ոչ շարքային անդամ, ապա դարձել է ՀՀՇ-ական, ընտրվել ՀՀՇ վարչության անդամ, հետո հարել ՀՅԴ-ին:
Սերժ, ծննդյան վկայականով և մինչև 1996 թվականը անձնագրով Սերժիկ Սարգսյանը նույնպես եղել է կոմունիստ, Խորհրդային Ադրբեջանի ԿԿ ոչ շարքային անդամ, ապա դարձել է ՀՀՇ-ական, բայց, ի տարբերույթուն Քոչարյանի, չի կարողացել ընտրվել ՀՀՇ վարչության անդամ: Բայց, ի տարբերություն Քոչարյանի, Սերժ Սարգսյանը դարձել է ՀՀԿ առաջնորդ և նժդեհական այս կուսակցությունը ղեկավարում է Նիկոլի թվից:
Ժողովրդի սիրելի Նիկոլ Փաշինյանը 1998-ին գլխավորել է նախագահի թեկնածուներից Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբը, ապա հարել Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա գժտվել նրա հետ, ապա եղել ՔՊ-ի հիմնադիրներից:
Կարծում եմ, շաբաթ երեկոյի համար այսքանը բավարար է:
Ինչ վերաբերում է 1998-ին տեղի ունեցածին, ապա, իմ համեստ կարծիքով, դա Հայաստանի պատմության ամենաստոր, դավաճանական և հայաստանակործան ռազմապետական հեղաշրջումն էր և դրա բոլոր պատասխանատուները կանգնելու են Հայոց պատմության ԴԱՏԱՍՏԱՆԻ առաջ:
Թ. Հ.
19 հուլիս, 2025թ, Դովեղ»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան