«Ալիևը բացահայտեց Նիկոլի հետ իրենց խաղի իմաստը»․ Անդրանիկ Թևանյան
74
Այսօր, 12:48
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը բացահայտեց, թե ինչու է Նիկոլը հարձակվել Կաթողիկոսի վրա և ում «ամորձիների» հետ են իրենք երկուսով խաղում։ Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո սկսել են երկու ժողովուրդներին նախապատրաստել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին։ Ինչպես որ Արցախն Ադրբեջանին հանձնլուց և հայերի էթնիկ զտումներ անցկացնելուց առաջ էին երկու ժողովուրդներին նախապատրաստում խաղաղության։ Փաշինյանն ու Ալիևը սինքրոն են գործում։ Ու դա իրենց մոտ շատ լավ է ստացվում, քանի որ դրսի մոդերատորներն են լավ աշխատում։ ԱՄՆ–ը ու ԵՄ–ն հերթական պլանն են մշակել ՌԴ–ի դեմ 2–րդ ճակատ բացելու հարցում։ Ալիևն ու Փաշինյանն այն գործիքներն են, որոնց միջոցով Արևմուտքը պետք է խաղա «արջի ամորձիների» հետ։ Վրաստանը հրաժարվել է այդ դերակատարումից, բայց Ալիևն ու Փաշինյանը համաձայնել են։ Արևմուտքը պահանջում է Ալիևից վճարել կլանված Արցախի դիմաց՝ հստակ հակառուսական գիծ որդեգրելով։ Նրան Արցախն ավանսով էին նվիրել ու հիմա կոնկրետ քայլերի են սպասում։ Ալիևն ու Էրդողանը Արևմուտքից նոր գին են պահանջում հակառուսական քաղաքականության դիմաց։ Պահանջում են «Զանգեզուրի միջանցքը»։ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով դա էլ է հանձնում թուրքական աշխարհին՝ միայն թե ՌԴ–ի դեմ 2–րդ ճակատ բացվի։ Հայաստանին այս աշխարհաքաղաքական խաղում վերապահված է Արցախի օրն ընկնելու դերը։ Փաշինյանը դա շատ լավ գիտի ու այդ սցենարի իրագործման կարևոր դերակատարներից է։ Նրա ուզածը «խաղաղություն» բառով թղթի կտորն է, որպեսզի կարողանա հայ ժողովրդին խաբել, թե, իբր, խաղաղություն է բերել։ Մնացածն ինքը հանձնել է։ Ալիևը խոստանում է նախաստորագրել այդ թղթի կտորը (ենթադրաբար՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին)՝ փոխարենը պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ինստիտուտի լուծարում և ՀՀ անկախության հռչակագրի ոչնչացում։ Ալիևն ու Էրդողանն ամեն կերպ օգնում են Նիկոլին, Արևմուտքն էլ քաջալերում է նրա հակաժողովրդավարական ու հակաիրավական ապօրինությունները։ Նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է, Իրանի շուրջ օղակը սեղմելը, Չինաստանի դեմ արշավին նախապատրաստվելը։ Գինը Հայաստանն է, բայց դա երբեք չի մտահոգել Արևմուտքին։ Ինչպես որ Արցախը չմտահոգեց։ Ալիևն իր ասուլիսում խոսեց, այն մասին, որ ոչ մի փոխադարձություն չի լինելու ճանապարհների բացման ու վերահսկողության հարցում։ Հայաստանը զիջելու է միջանցքը և դրա դիմաց ստանալու է ոչ մի բան։ Ավելի ճիշտ՝ ստանալու է տարածքային կորուստ։ Ալիևն ասաց, որ ինքը Սյունիքով անցնելուց ոչ մի հայի երես չի ուզում տեսնել ու չի տեսնելու։ Հայաստանից արձագանք չկա։ Չի էլ կարող լինել, քանզի Նիկոլը համաձայն է Ալիևի ասածների հետ։ Պարզապես այս դվաճանությունը խլացնելու համար 4,5 ժամ ասուլիսային աղմուկ է բարձրացնում, քաղաքական հետապնդումներ է իրականացնում, որպեսզի աղմուկի ու վախի մթնոլորտում չլսվի Ալիևի ասուլիսի աղմկոտ ասելիքը։ Նիկոլն իր ասուլիսում խոսում էր «դոմփելուց» և կաթողիկոսից։ Հիմա էլ է նույնն անում։ Դա թեման շեղելու համար է։ Ինքը Սյունիքը հանձնում է ու տանում է Հայաստանը լուծարման։ Դրա համար էլ արտառոց թեմա է «մեյդան» հանել, մտել է այլոց «տռուսիկի» մեջ, որպեսզի կարողանա աղմուկի տակ հազարամյակների դավաճանության գնալ։ Ալիևը բացահայտեց Նիկոլի հետ իրենց խաղի իմաստն ու ակամայից կոչ արեց հայ ժողովրդին հեռացնել ՀՀ օրվա իշխանությանը։ Ամբողջ աշխարհը հիմա հետևում է հայ ժողովրդի ու նրա քաղաքական վերնախավի արձագանքին։ Սա սարսափելի էքսպերիմենտ է»։