«Ծաղրանքն ի ցույց է դնում, որ խաղաղության պայմանագիր դեռ չեն ուզում»․ Գարիկ Քեռյան
![]() 435 Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ., 16:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիվանագիտական/ պետական վարվեցողության և բազմադարյան նորմերով ընդունված չէ վիրավորել և ծաղրել մյուս պետությունների ղեկավարներին: Եթե նույնիսկ դիմացինդ թշնամի պետության ղեկավարն է: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակաֆաշիստական կոալիցիայի ղեկավարներ Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը Գերմանիայի ղեկավարին ասում էին պարոն կանցլեր: Բացառիկ դեպք էր, երբ պատերազմից հետո, երբ գահավիժում էին խորհրդա- ամերիկյան հարաբերությունները և սկսվել էր սառը պատերազմը, մի առիթով Թրումանը Ստալինին դև անվանեց, բայց լուրջ քննադատության արժանացավ: Այժմ ինձ համար շատ տարօրինակ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ծաղրելու վարքագիծը: Լինելով բարձրագույն կրթությամբ միջազգայնագե/դիվանագետ և պետության գործադիր իշխանության երկարամյա ղեկավար նա հաստատ գիտի միջպետական հարաբերություններում վարվելակերպի կանոնները: Ուրեմն ինչու է այդպես վարվում, այն էլ երկկողմանի բանակցությունների և սպասվելիք խաղաղության պայմանագրի կնքման այս վճռորոշ պահին: Հավանաբար նրա համար ընդունելի չէ միջանցքի վերահսկողությունը ամերիկյան կառույցին հանձնելու պլանը: Կան նաև նախապայմաններ, սահմանադրություն, Մինսկի պումբ և այլն, որոնցից հետո միայն նա կգնա պայմանագրի ստորագրման: Ամեն դեպքում ծաղրանքը ի ցույց է դնում ադրբեջանական կողմի չկամությունը: Դեռ խաղաղության պայմանագիր չեն ուզում: Ուրիշ բացատրություն դժվար, թե գտնվի»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
