«Նիկոլ Փաշինյանի՝ 2018-2025թթ․ հայտարարությունները՝ Արցախի վերաբերյալ»․ Հարութ Ուլոյան
124
Այսօր, 15:32
Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը. «- Արցախը պետք է լիարժեք մասնակցի բանակցություններին։ - «Նոր պատերազմ, նոր տարածքներ». Եթե ՊՆախարարն այլ բան հայտարարեր, ես նրան կազատեի աշխատանքից; - Արցախը Հայաստան է և վե՛րջ։ - Մյունխենյան սկզբունքներ. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը, Հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Եթե հարցը ռազմական լուծում ունի, ուրեմն այն վաղուց լուծված է։ - Հայաստանն ընդունակ է սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծել; - Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ։ - Ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ; - Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու փորձ անողները դառնորեն կզղջան; - Պատերազմը կտեղափոխվի Ադրբեջանի տարածք։ - Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա; - Անջատում՝ հանուն փրկության։ - Արցախում ապագա կա՛։ - Ղարաբաղի անվտանգության առաջին երաշխավորը շարունակում է մնալ Հայաստանը; … - Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաև Ղարաբաղը։ - Եթե հնարավոր լիներ Հայաստանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը։ - Ղարաբաղի հայերի իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով պետք է ապահովվի Ռուսաստանի կողմից։ - Հայաստանը պատրաստ է սահմանից զորքերի հետքաշումներին՝ հայելային սկզբունքով։ - Մենք պատրաստ ենք ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ և ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ սկզբունքով օր առաջ գնալ այդպիսի լուծումների՝ վերականգնել Մեղրի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, այլեւ Հայաստանի հարավային շրջանները հյուսիս-արեւմտյան շրջանների հետ: Նույն տրամաբանությամբ մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես։ - ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը; - Հայաստանի որևէ մեկին Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, և դա է եղել մշտապես մեր օրակարգում։ - Հայաստանը պատրաստ է իրականացնել սահմանազատում՝ Ալմա Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքների հիման վրա՝ փոխադարձության սկզբունքով: *** Սրանք 2018-2025թթ ընթացքում Փաշինյանի դիրքորոշումներն ու հայտարարություններն են: Իհարկե, կարելի էր նույն ոճով շարադարել նաև, թե Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն գետնի վրա ինչ տեսք է ստացել: Բայց յուրաքանչյուր պարբերություն եզրափակվելու էր Փաշինյանի այն ցինիկագույն հայտարարությամբ, թե նա ոչ մի բան չի զիջել. ՈՉ ՄԻ ԲԱՆ… ընդամենը «արտապատվիրակել» է: Համատարած լռություն: Լավ, ինքը գլուխը պատին է տալիս, ասենք: Հետո՞: Ու ձեզ դզո՞ւմ ա ձեր «արտապատվիրակված» վիճակը: Էլ ինչնե՞րդ եք ուզում, որ «արտապավիրակվի»»: