«ԿԳՄՍՆ, սպասում ենք ձեր քայլերին»․ Նանա Սարգսյան

Երևանի ավագանու նախկին անդամ Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ի՞նչ եք պատրաստվում անել Հակոբ Կոջոյանի անվան հանրակրթական դպրոցի տնօրենի կատարած արտահայտությունների վերաբերյալ: Եթե չգիտեք, տեղեկացնեմ, որ ըստ ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի՝ 6-րդ հոդվածի, հանրակրթությունը պետք է իրականացվի քաղաքական չեզոքության սկզբունքով։
Հոդված 18-րդում ասվում է, որ դպրոցի տնօրենը պարտավոր է չներգրավել դպրոցը քաղաքական գործընթացների մեջ, ապահովել հավասարություն ու չեզոքություն։
Բացի դրանից՝ «Պետական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածով արգելվում է պետական ծառայողի՝ իր պաշտոնեական դիրքը օգտագործելով քաղաքական կողմնակալություն ցուցաբերելը։
Այս ողջ հոդվածներն ու օրենքները խախտվել են Ռուզաննա Երեմյանի կողմից: Սպասում ենք ձեր քայլերին»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142420.10.2026, 22:48